Անգլիայի մի քանի փաբեր, որոնք վերսկսել էին աշխատանքը նախորդ շաբաթա վերջին, կրկին փակվել են այն բանից հետո, երբ COVID-19 հայտնաբերվեց այցելուների կամ հաստատությունների աշխատակիցների մոտ: «The Guardian» պարբերականի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը: Մասնավորապես, փակվել է «The Lighthouse Kitchen&Carvery»-ը հաստատությունը, որը գտնվում է Սոմերսեթի կոմսությունում: Փաբի տնօրինությունից հայտնել են, որ հաճախորդներից մեկը, որը շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին, այցելել է ռեստորան, հիվանդացել է կորոնավիրուսով: Այժմ աշխատակիցները կապ են հաստատում բոլորի հետ, որոնք այդ օրը գտնվում էին փաբում, որպեսզի այդ մասին հայտնեն վերջիններիս: «Մեր ամբողջ անձնակազմը թեստավորվել է, և մենք նորից կբացվենք, երբ վստահ լինենք անվտանգությանը հարցում»,- հայտնել են փաբից: Մեկ այլ հաստատություն՝ «The Fox and Hounds»-ը, որը գտնվում է արևմտյան Յորկշիրում, երկուշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, ահազանգ է ստացել իր այցելուներից մեկից, որը հայտնել է իր վարակված լինելու մասին: «The Fox and Hounds»-ից հայտնում են, որ սպասում են Առողջապահության ազգային ծառայության որոշմանը և այդ պահին դեռ չեն աշխատում: Հուլիսի 4-ին Անգլիայում հանվել էին կորոնավիրուսի տարածումն կանխարգելով ավելի վաղ ընդունած սահմանափակումների զգալի մասը, բացվել էին փաբեր և ռեստորաններ, որոնք փակվել էին մարտին: Բրիտանական ԶԼՄ-ներն այդ օրը անվանեցին «Սուպեր շաբաթ»: Ըստ տեղական ԶԼՄ-ների, տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրն այցելել են Անգլիայի փաբերը: Փաբերը ու ռեստորանները, ստացած ուղեցույցի համաձայն, այցելուներից վերցնում են կոնտակտային տվյալները, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան կապ հաստատել նրանց հետ: Նրանք պետք է 21 օր պահեն այդ տվյալները: Օբյեկտների սեփականատերերը պետք է արձանագրեն հաճախորդների ժամանման ժամը և այնտեղ գտնվելու ժամանակահատվածը:
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02