Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի հաջորդ նախագահը: Այդ մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
«Ապագա առաջնորդը պետք է լինի բավական երիտասարդ, բայց հասուն մարդ»,- ասել է Պուտինը:
Նա նաև հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք նա կմասնակցի 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:
«Ես կարող եմ կա՛մ մասնակցել ընտրություններին, կա՛մ չմասնակցել: Եթե չմասնակցեմ, կընտրվի պետության մեկ այլ ղեկավար, Ռուսաստանի այլ նախագահ, և այդ ժամանակ արդեն իրենք՝ քաղաքացիները կորոշեն, թե ում օգտին է պետք քվեարկել»,- ասել է Պուտինը:
Ընդ որում՝ նա նշել է, որ այժմ արդեն ընթանում են 2018 թվականից հետո տնտեսության զարգացման ռազմավարությանն ուղղված աշխատանքները:
«Այդ պատճառով այդ մասին խոսելը վաղաժամ է: Ժամանակակից աշխարհում, արագ փոփոխվող աշխարհում այդ մասին խոսելը պարզապես վնասակար է: Հարկավոր է աշխատել, հասնել նրան, որ իրականանան պլանները և խնդիրները, որոնք մեր առաջ դրել ենք: Այդ խնդիրների լուծումից կախված՝ կտեսնենք, թե ինչպես է պետք կազմակերպել նախագահական ընտրությունների արշավը 2018 թվականին և ով պետք է մասնակցի դրան: Ես դեռ ինձ համար ոչինչ չեմ որոշել»,- հայտարարել է Պուտինը:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02