ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որի նպատակն է վերացնել ԵԱՏՄ շրջանակում որպես խոչընդոտ որակված դրույթը: Նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովի հուլիսի 13-ի նիստում:
Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը: Այսինքն` այս ժականակում թույլատրված է բացառապես հայկական արտադրության կոնյակի գովազդ իրականացնել: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը:
«Այս բառակապակցությունը ԵԱՏՄ շրջանականերում ԵԱՏՄ գործընկերների և հանձնաժողովի կողմից որակվել է որպես խոչընդոտ և անհավասար պայման՝ մյուս ԵԱՏՄ երկրների համանման խմիչք արտադրող կամ գործունեություն իրականացնող ընկերությունների համար: Եվ 2019-ին ֆիքսվել է որպես խոչընդոտ և ընդունվել է համապատասխան որոշում: Անդամ երկիրը պարտավոր է վերացնել որպես որոշում ձևակերպված ցանկացած խոչընդոտ և ստեղծել հավասար պայմաններ: Այս տարի հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունվել է որոշում՝ համաձայն որի 3 ամիս ժամանակ է տրվել կառավարություններին հայտնաբերված խոչընդոտները վերացնելու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Խոսքը 10 խոչընդոտի մասին է, Հայաստանի պարագայում 2 խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց Գովազդի մասին օրենքում «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» անվասար պայմանի ստեղծման դրույթը:
Հուլիսի 17-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ բոլոր երկրները պետք է ներկայացնեն այդ կարգադրության շրջանակում իրականացված միջոցառումները:
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
12:16 03.09.26
13:41 03.09.26
14:33 04.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02