Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ մտահոգությունն են հայտնում` կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետ, որը սկսվել է հուլիսի 12-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ռազմական բախումից հետո, այդ թվում՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,- նշել է մամուլի խոսնակը:
ՀԱՊԿ-ը նշում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-պետություն, և վկայում է հրադադարի ռեժիմի պայմանավորվածության խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև:
«Ռազմաքաղաքական ղեկավարության հատվածը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը՝ ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,- նշել են ՀԱՊԿ-ում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ընդգծել են այն, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կողմերին կոչ են արել հասնել հակամարտության կարգավորմանը, բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության աճ թույլ չտալու նպատակով:
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
12:16 03.09.26
13:41 03.09.26
14:33 04.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02