Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին․ Միքայել Մինասյան Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը, ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։ Հետո, իհարկե, կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում, ինչու առաջին անգամ Ադրբեջանը հանդգնեց այս ուժգնության ռազմական ագրեսիայի դիմել հայ-ադրբեջանական սահմանին, ինչու ՀԱՊԿ-ը կրկին կրավորական կեցվածք ընդունեց, ինչու ապրիլյանի ժամանակ ադրբեջանական դեզինֆորմացիա տարածողները՝ «հայրենասերի» դիմակ հագած, բոլորովին այլ` վտանգավոր խաղ սկսեցին։ Պետք է հասկանանք, թե այդ ինչպես են մեր զինվորների տվյալները հասանելի, իսկ պետական առցանց ռեսուրսները խոցելի դարձել թշնամու համար, ինչու է Նիկոլ Փաշինյանը թշնամու լայնածավալ հարձակումը «ռազմական միջադեպ» որակում, իսկ նրա կինը հերթական խաղաղասիրական նախաձեռնությամբ մեջ ընկնում՝ կանխատեսելի վերջաբանով։ Սրանք ուղղակի հարցեր չեն, այլ գոյաբանական խնդիրներ, որոնց պատասխաններից է կախված մեր պետության ապագան։ Այս հարցերը տալու և պատասխանները ստանալու ժամանակը կգա։ Հիմա այդ պահը չէ։ Հիմա կենաց ու մահու պայքար է։ Ու մեզ մնում է միայն աղոթել մեր զորքի համար՝ ամուր պահելով թիկունքը և ոգին։ Նահանջի տեղ չկա։ Հ.Գ. Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին։ Նրանց գործն արդար է», - գրում է նա։
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44