Ադրբեջանում հիմնական բյուջեն՝ մոտ 90 տոկոսը, ձեւավորվում է նավթադոլարներից, եւ երբ որ գները անկում են ապրել, Ադրբեջանի բյուջեն լրջագույն պրոբլեմների առաջ է կանգնել, ինչի հետեւանքով կա լուրջ սոցիալական դժգոհություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին:
«Մյուս կողմից էլ երկրի ներքին կյանքը ղեկավարվում է կլաններով, որտեղ ներիշխանական պայքար է գնում եւ ձգտում են ունենալ ավելի մեծ ազդեցություն»,-ասաց նա:
Իսկ ինչ վերաբերվում է հակահայկական տրամադրություններին, նախկին նախարարը նշեց, որ դա գալիս է Թուրքիայի վարած քաղաքականությունից, այստեղ Թուրքիան «արջի ծառայություն» է մատուցում Ադրբեջանին, հրահրում է պատերազմ եւ դրա միջոցով ուզում է առաջ մղել իր նեոօսմանիզմի գաղափարն ու խնդիրները:
«Այստեղ մենք շատ զգոն պետք է ընդունենք Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ նրանք պատրաստ են ռազմական աջակցություն ցոցաբերել Ադրբեջանին. սա ավում է, որպեսզի Թուրքիան շահած դուրս գա, ինչը որ եղավ 2016 թվականի ապրիլին: Այն ժամանակ էլ նույն հայտարարություններն էին անում: Եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, Թուրքիան խոստանում է աջակցել, սակայն նա չի անի դա»,- ասաց նախկին նախարարը:
Հարցին, թե արդյոք Իլհամ Ալիեւը հայտնվել է փակուղում, քանի որ ռազմական առումով պարտություն է կրում, ներսում էլ ճնշումներ են, բանախոսն ասաց, որ, այո, նա փակուղում է հայտնվել, քանի որ 2012-2013 թվականից մինչ ասյօր Ադրբեջանը 20 մլրդ-ից ավել գումար է ծախսել բանակի վրա, իրենց հասարակությանն էլ ներկայացրել է, որ եթե պետությունը վատ վիճակում է, ապա առաջնային պետք է լուծեն Ղարաբաղի հարցը, հետեւաբար գումարը պետք է դնեն բանակաշինության վրա:
«Գալիս է ժամանակ, երբ բանակն ի վիճակի չէ լուծել որեւէ խնդիր, մյուս կողմից էլ ներքաղաքական պայքարը, որը բերելու է մի վիճակի, որն այսօր ունենք, իրենք չեն ուզում գնալ բանակցային ճանապարհով, մյուսն էլ ռազմական ճանապարհն է, որը չի ընդունում որեւէ միջազգային կառույց եւ պետություն: Իմ կարծիքով սա Ադրբեջանում բերելու է լուրջ փոփոխությունների»,- հավելեց Վաղարշակ Հարությունյանը:
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
12:16 03.09.26
13:41 03.09.26
14:33 04.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02