Չինաստանի տնտեսությունն առաջինն է աշխարհում, որը սկսել է աճել համավարակից հետո: Չինաստանի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 3,2%-ով, գրում է Forbes-ը:
Չինաստանի տնտեսությունն առաջինն է աշխարհի խոշորագույն երկրներից, որը սկսեց աճել` կորոնավիրուսային վարակի տարածման հետեւանքով առաջացած անկումից հետո: «Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թվականի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով ընկել է 6,8%-ով, իսկ երկրորդ եռամսյակում աճել է 3,2%-ով»,- ասվում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոյի հաղորդագրության մեջ:
Չինաստանում արդյունաբերական արտադրությունը հունիսին աճել է 4,8%-ով՝ նախորդ տարվա հունիսի համեմատ: Քաղաքային բնակչության շրջանում գործազրկության մակարդակը մայիս ամսվա 5,9%-ից հունիսին իջել է մինչեւ 5,7%:
«Երկրորդ եռամսյակի աճով Չինաստանը կարծես թե պայծառ կետ է համավարակի պատճառով ավերված աշխարհում»,- նշել է Wall Street Journal-ը: Թերթը հիշեցրել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ ամբողջ տարվա ընթացքում Չինաստանի տնտեսությունը կաճի 1,2%-ով, ինչը Չինաստանը կդարձնի միակ խոշոր տնտեսական տերությունը, որը աճի է հասել 2020-ին:
Հեռանկարները կարող են խաթարվել ԱՄՆ-ում շարունակվող անկմամբ, որը Չինաստանի ամենամեծ արտահանման շուկան է, եւ համաշխարհային տնտեսության մեծ մասի կաթվածահարությամբ, որտեղ դեռ արձանագրվում են կորոնավիրուսի նոր դեպքերի աճ, նշում է թերթը: Բացի այդ, Չինաստանն այժմ բախվում է խոշոր ջրհեղեղների, այդ թվում՝ երկրի կարեւորագույն արդյունաբերական շրջաններում:
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
12:16 03.09.26
13:41 03.09.26
22:15 02.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02