Հուլիսի 16-ին, ժամը 13:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 45-րդ կմ-ին բախվել են «Nissan tiida» (վարորդ՝ Գայանե Ե․) և «Mercedes Vito» (վարորդ՝ Հովհաննես Հ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Է․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Անուշ Բ․-ին (ծնված 1999 թ.)։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ. հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է նրանց մահը:
Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարո Հ․-ին (ծնված 1991 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Է․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Mercedes Vito» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
12:16 03.09.26
13:41 03.09.26
22:15 02.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02