ARM | RUS |

Վարկավորման երաշխավորության ինստիտուտի փոփոխություններն անհամաչափ են ու հարվածում են հաճախորդներին. ԼՀԿ

17.07.20 | 18:12

Վերջերս Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ազգային ժողովում նեկայացվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ Նախագիծ)՝ երաշխավորության ինստիտուտի կարգավորումների վերաբերյալ, որն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է: Նախագիծն անդրադառնում է պարտատիրոջ ու երաշխավորի միջեւ հարաբերություններին. մասնավորապես՝ իմպերատիվ արգելվում է երաշխավորների լայն շրջանակի համապարտ պատասխանատվության ինստիտուտը եւ կիրառվում է սուբսիդիար պատասխանատվություն, երբ ենթարդվում է, որ բանկը կարող է երաշխավորից ակնկալել վճարումներ այն դեպքում, երբ սպառվել են պարտապանից գումարը գանձելու բոլոր հնարավոր միջոցները: Վերջինս գործնականում էապես բարդ կիրառելի կամ կիրառելի չէ, ինչի հետեւանքով շատ դեպքերում կորում է երաշխավորության ինստիտուտի իմաստը։ Նախագծով ներկայացվում են նաեւ երաշխավորի հետ այլ հարաբերություններ, օրինակ՝ երաշխավորության առավելագույն գումարի, երաշխավորության ժամկետի ամրագրման պարտադիր պահաջ եւ այլն, որոնք կամ ինքնանպատակ են, կամ դրանց կիրարկումը հնարավոր չէ՝ հաշվի առնելով առկա անորոշությունները։ Վարկավորման գործընթացներում երաշխավորության ինստիտուտն ունի ռազմավարական նշանակություն եւ առաջին հերթին վերաբերում է առավել ցածր վարկունակ հաճախորդների սպասարկման ճկունությանը եւ համեմատաբար փոքր վարկերի սպասարկմանը: Հետեւապես, պետք է ամրագրել, որ երաշխավորման գործունեությունը ՀՀ բանկային համակարգում ունի նաեւ սոցիալական ուղղվածություն` նկատի ունենալով նաեւ ՀՀ-ում արդեն ավելի քան մեկ տասնամյակ ձեւավորված ու կայացած երաշխավորման ինստիտուտի կիրառման պրակտիկան: Միջազգային փորձը նույնպես վկայում է, որ բանկային վարկերի երաշխավորման գործունեությունն առաջին հերթին վերաբերում է սոցիալապես խոցելի խմբերին, որոնք չունեն համապատասխան եկամուտներ, վարկային պատմություն եւ ցածր սքորինգ: Այս գործիքը մասնավորապես օգնում է օրինակ` աշխատանք չունեցող կամ առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդների ուսման վարկավորմանը, երբ որոշ ֆիզիկական անձինք կամ գործատուները տալիս են վարկավորման երաշխավորություն: Այս գործիքը կարող է վերաբերել նաեւ սթարթափերի նախնական փոքր ֆինանսավորումներին, գյուղատնտեսության մեջ ինքնազբաղվածներին եւ այլն: Նախագծով հարված է հասցվում վերը ներկայացված գործունեության կայունությանը: Իրականացվող փոփոխությունների արդյունքում սահմանափակվում է երաշխավորման ինստիտուտի կիրառումը, իսկ կիրառված դեպքերում գրեթե անհնարին է դառնում երաշխավորից բավարարում ստանալու հնարավորությունը, որը բերելու է այդ ինստիտուտի ոչ լիարժեք կիրառմանը: Նախագծի ընդունման հիմնավորումներից է այն պնդումը, թե անձինք ստանձնում են պարտապանների երաշխավորությունը, քանի որ չեն պատկերացնում հնարավոր իրավական հետեւանքների մասին: Անընդունելի եմ համարում երաշխավորության ինստիտուտի մեջ համապարտ պատասխանատվության սահմանափակումը, քանի որ վերջինս հակասում է քաղաքացիաիրավական օրենսդրության մի շարք սկզբունքներին, մասնավորապես քաղաքացիները եւ իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները եւ պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք իրավասու է իր կողմից կնքվող գործարքում որոշելու իր պատասխանատվության սահմանները: Ինչ վերաբերվում է նրան, որ երաշխավորներից ոմանք չեն պատկերացնում հնարավոր իրավական հետեւանքների մասին, ապա պետք է նշել, որ չի կարելի հարցը կարգավորել` քաղաքացիներին իրենց այդ իրավունքից զրկելով: Նշված իրավիճակում կարելի է շարունակել միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ազգաբնակչության ֆինանսական/իրավական գրագիտության բարձրացմանը: Վերջին տարիներին շարունակաբար կատարվել են մի շարք բարելավումներ, որոնք ուղղված են եղել բարձրացնելու երաշխավորների իրազեկվածությունը, նպատակուղղված են եղել հրավիրելու նրանց ուշադրությունը կքնվող պայմանագրերին, դրանց պայմաններին եւ իրենց կողմից ստանձնվող պարտավորություններին (oր. Կանոնակարգ 8/06-ի կարգավորումները): Թեեւ նախագիծը ներկայացվել է, որ երաշխավորների շահերի պաշտպանության նպատակ է հետապնդում, սակայն առաջարկվող փոփոխությունը անբարենպաստ հետեւանքներ է ունենալու, ոչ միայն վարառուների, այլ նաեւ հենց երաշխավորների համար: Նախագիծը էապես բարդացնում եւ աղավաղում է երաշխիքի ինստիտուտը. բացի մի շարք անհամաչափ տեխնիկական խնդիրներից, կտրուկ թուլացվում է վարկավորման երաշխիքը, որի արդյունքում վերը նշված խոցելի վարկառու հաճախորդները ֆինանսների հասանելիության խնդիր կունենան: Ինչ վերաբերվում է երաշխավորներին, ապա Նախագծով պարտադրվող գործընթացը` պարտատիրոջ դեմ դիմել դատարան, մինչ երաշխավորի դեմ հայց ներկայացնելը, ապա մինչեւ դատական գործընթացի ավարտը երաշխավորի փաստացի պարտավորության գումարը կարող է էապես աճել՝ պարտատիրոջ կրած դատական ծախսերի, երաշխավորությամբ ապահովված պարտավորության նկատմամբ կիրառվող տույժերի, այլ կիրառելի վճարների հաշվին, որոնք հետագայում կներառվեն երաշխավորին ներկայացվող պահանջի ընդհանուր գումարի հաշվարկում։ Նախագծով մեծ վնաս է հասցվում նաեւ վարկավորման մի շարք գործիքակազմերին: Մասնավորապես, միջազգային լավագույն փորձով ընդունված է անձի ֆինանսական հնարավորության եւ հեղինակության գնահատմամբ անգրավ ֆինանսավորումների իրականացումը: Միայն երաշխավորությամբ ֆինանսավորման տարբեր գործիքների կիրառման ինստիտուտը ՀՀ-ում զարգացման փուլ էր ապրում, մասնավորապես ֆակտորինգային ֆինանսավորման գործիքակազմում, իսկ նման օրենսդրական կարգավորման արդյունքում բանկերը ստիպված կլինեն նվազեցնել կամ նույնիսկ հրաժարվել նմանատիպ, ինչպես նաեւ մի շարք այլ գործիքակազմերից, ինչը կտրուկ ֆինանսական ազդեցություն կունենա թե՛ տնտեսվարողների եւ թե՛ երկրի տնտեսության վրա: Վերը նշված պատճառներով, Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել վարկավորման տոկոսադրույքների բարձրացման, պարտավորության ապահովման միջոցների նկատմամբ սահմանվող պահանջների խստացման եւ այլ անբարենպաստ հետեւանքների։ Հաշվի առնելով, որ Նախագիծն էապես թերի է եւ հաշվի չեն առնվել պրակտիկ խորքային ռիսկերն ու խնդիրները, առաջարկում ենք նախքան հաջորդ ընթերցումները, Ազգային ժողովում գործող հանձնաժողովներում վերադառնալ նախագծի քննարկմանը եւ նախագիծը համապատասխանեցնել իրական պահանջներին այնպես, որ չլինեն չհամակարգված ու միակողմանի փոփոխություններ, որոնք միարժեքորեն կհարվածեն վարկավորման ներառականությանն ու ճկունությանը: ՀՀ բանկերի համապատասխան մասնագետները պատրաստ են մասնակցել քննարկումներին` հստակ լուծումների առաջարկներով: Գտնում եմ, որ օրենսդրական փոփոխությունները պետք է էլ ավելի հեշտացնեն իրավահարաբերությունների նորմատիվ կարգավորումը, այլ ոչ թե դրանք բարդացնեն կամ կարգավորումից հանեն:


Նորովի կճանաչեք հերոսին․ Նոնո Սարգսյանը՝ «Մոնթե» ֆիլմի մասին

Նորովի կճանաչեք հերոսին․ Նոնո Սարգսյանը՝ «Մոնթե» ֆիլմի...

21:47

Հայկական պատվիրակությունն ավարտել է աշխատանքները «Հանուն ազգերի ազատության» միջազգային ֆորումում

Հայկական պատվիրակությունն ավարտել է աշխատանքները «Հանուն ազգերի ազատության» միջազգային...

20:44

«Արագ դուրս եկար ստեղից, դավայ». Ռուբինյանը դաճլիճից դուրս հրավիրեց Էդգար Ղազարյանին

«Արագ դուրս եկար ստեղից, դավայ». Ռուբինյանը դաճլիճից դուրս հրավիրեց Էդգար...

20:24

Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ. ներկայացված է կենսագրությունը

Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ. ներկայացված է...

19:04

Չորս տարվա ընթացքում ակտիվ հարկ վճարողների թիվն ավելացել է շուրջ 42 հազարով կամ 39%-ով. Վահե Հովհաննիսյան

Չորս տարվա ընթացքում ակտիվ հարկ վճարողների թիվն ավելացել է շուրջ 42 հազարով կամ 39%-ով. Վահե...

15:48

Իսկ դուք արդյոք խաղաղություն կպահեի՞ք բարոյապես թուլացող ու օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ

Իսկ դուք արդյոք խաղաղություն կպահեի՞ք բարոյապես թուլացող ու օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան...

15:34

Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

15:02

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման...

14:44

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի...

14:28

Այս բյուջեն սպառողական է, ապագա կառուցելու բյուջե չէ, այսօր լավ է՝ վարկերը վերցնենք, ապրենք, իսկ վաղը... Նարեկ Կարապետյան

Այս բյուջեն սպառողական է, ապագա կառուցելու բյուջե չէ, այսօր լավ է՝ վարկերը վերցնենք, ապրենք, իսկ...

14:13

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել...

10:49

ԲԸՏՄ-ն Բյուրականում հայտնաբերել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք

ԲԸՏՄ-ն Բյուրականում հայտնաբերել է տուֆի ապօրինի արդյունահանման...

10:28

Լարսը բաց է

Լարսը բաց է

10:03

Հետախուզվող անձին հայտնաբերել են Երևանում, տեղափոխել Արմավիր

Հետախուզվող անձին հայտնաբերել են Երևանում, տեղափոխել...

21:24

Հետախուզվող անձին հայտնաբերել են Երևանում, տեղափոխել Արմավիր

Հետախուզվող անձին հայտնաբերել են Երևանում, տեղափոխել...

21:24

Հետախուզվող անձին հայտնաբերել են Երևանում, տեղափոխել Արմավիր

Հետախուզվող անձին հայտնաբերել են Երևանում, տեղափոխել...

21:24

Հետախուզվող անձին հայտնաբերել են Երևանում, տեղափոխել Արմավիր

Հետախուզվող անձին հայտնաբերել են Երևանում, տեղափոխել...

21:24

Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանին Մոսկվա է գործուղում

Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանին Մոսկվա է գործուղում

21:13

Ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

21:02

Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին...

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02