ARM | RUS |

Խայտառակ ընտրություն է․ ԶԼՄ-ները՝ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության մասին

23.07.20 | 23:12

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է իրավաբան Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Նրան գործադիրի այսօրվա նիստում ներկայացնելուց հետո լրատվական մեդիայում հայտնվեցին նրա եւ նրա ոչ անհայտ հոր մասին տարաբնույթ հրապարակումներ։ Վահրամ Ավետիսյանը իրավագիտության դոկտոր պրոֆեսոր է, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, դատավորների միության նախկին փոխնախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Դավիթ Ավետիսյանին, ինչպես գրել է hraparak.am-ը, դատական համակարգում շատ լավ են ճանաչում։ «Նրա աչալուրջ «հսկողության» տակ էին Սերժ Սարգսյանի օրոք կայացվում քրեական գործերով բոլոր դատավճիռները։ Չկար գեթ մեկ դատական ակտ, որը նախապես չհամաձայնեցվեր Դավիթ Ավետիսյանի հետ։ Քրեական գործերը քննող դատավորներն ամբողջ օրը «պապկաները թեւի տակ» շտապում էին Վճռաբեկ՝ Ավետիսյանից ցուցումներ ստանալու։ Նա Վճռաբեկի քրեական պալատի նախագահ է նշանակվել 2008 թվականի հունվարի 1-ին։ Քրեական արդարադատության ոլորտում նրա դերակատարումը եւ դատավորներին հնազանդեցնելու, նախագահականից կառավարելու գործընթացը հենց Դավիթ Ավետիսյանն է իրականացրել։ Այսինքն, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարման ժամանակ բոլոր քրեական-քաղաքական դատավճիռները կայացվել են նրա կողմից եւ նրա անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների, նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների դատավճիռները։ Հիմա նրա որդին իրականացնելու է Նիկոլ Փաշինյանի «սահմանադրական արդարադատությունը»՝ Հրայր Թովմասյանի եւ Ֆելիքս Թոխյանի փոխարեն», գրել է hraparak.am-ը։ «Խայտառակ ընտրություն է. Կոռուպցիայի հայր Դավիթ Ավետիսյանի փափկակենցաղ որդին չի կարող դառնալ ՍԴ դատավոր», գրել է 1in.am-ը։ Վահրամ Ավետիսյանը հանրությանը անհայտ թեկնածու է, որի թեկնածության վրա կառավարությունը թերևս կանգ է առել որպես մաքսիմում ապաքաղաքականացված թեկնածու՝ զերծ մնալով ավելորդ քննադատությունից, գրել է աղբյուրը եւ մանրամասն անդրադարձել նրա հոր գործունեությանը։ «Դավիթ Ավետիսյանը հայտնի է որպես կոռումպացված, նախկին իշխանության կամակատար դատավոր։ Ավետիսյանը հանրության հիշողության մեջ հատկապես մնացել է Մարտի 1-ի գործերով վճիռները դակելով։ Դավիթ Ավետիսյանը եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, երբ անազատության է դատապարտվել նախկին քաղբանտարկյալ, ներկայումս Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման։ Ավետիսյանի վճռով 5 տարվա անազատության է դատապարտվել նաև Աշոտ Մանուկյանը, 6 տարվա անազատության է դատապարտվել Արամ Բարեղամյանը, որի վերաբերյալ վերջերս Վճռաբեկ դատարանը արդարացման դատական ակտ կայացրեց։ Անազատության են դատապարտվել եղբայրներ Գագիկ ու Վարդան Ջհանգիրյանները (3 տարի), Գրիգոր Ոսկերչյանը (2 տարի), Դավիթ Մաթևոսյանը (3 տարի), Ժորա Սափեյանը (2 տարի 6 ամիս), Կարեն Թարխանյանը (4 տարի), Հարություն Ուռուտյանը (7 տարի), Հակոբ Հակոբյանը (5 տարի), Մասիս Այվազյանը (1 տարի 6 ամիս), Մկրտիչ Սափեյանը (2 տարի), Մյասնիկ Մալխասյանը (5 տարի), Հայկ Գևորգյանը (1 տարի 6 ամիս), Պետրոս Մակեյանը (3 տարի)։ Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի թեթև ձեռքով են անփոփոխ մնացել նաև նախկին քաղբանտարկյալ, ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերաբերյալ 7 տարվա անազատության վճիռները։ Մինչդեռ հիշեցնենք, որ այս տարվա մայիս ամսին Վճռաբեկ դատարանը արդարացրեց այդ նույն անձանց։ Մասնավորապես, Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված 9 քաղբանտարկյալի՝ Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջհանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթևոսյան, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան, իսկ Արամ Բարեղյամյանի մասով դիմումը բավարարվել է մասնակի։ Մեղադրական դատավճիռների դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ դատախազությունը։ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո դատարանները նրանց մեղավոր էին ճանաչել տարբեր հոդվածներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրել, բռնությամբ զանգվածային անկարգությունների մասնակցել, Արամ Բարեղամյանի դեպքում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառել»։ Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն, ըստ կայքի, Դավիթ Ավետիսյանի որդու առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնի համար, համարում է խայտառակություն։ Նրա խոսքով՝ դա արժեբանական հարց է, ու հետհեղափոխական Հայաստանում «կոռուպցիայի հայրերից մեկի որդին չի կարող դառնալ ՍԴ դատավոր»։ «Դավիթ Ավետիսյանը կոռուպցիայի հայրերից է, եթե չասեմ՝ թիվ մեկ հայրն է եղել։ Իսկ նրա որդին իր կյանքը կերտել է իր հոր կոռուպցիոն գործարքների հիման վրա, կարիերան կերտել այդ կոռուպցիոն գումարներով և հիմա չի կարող կանգնել ու ասել, թե կապ չունի իր հոր հետ կամ չի իմացել, թե իր հայրը ինչով է զբաղվել։ Եթե նա կանգնի ու հայտարարի դա, գուցե այլ քննարկում ունենանք, բայց վստահաբար մեկը, որը որևէ բանով Հայաստանում աչքի չի ընկել՝ բացառությամբ նրա, որ իր հայրը պատասխանատու է քաղբանտարկյալների կյանքերի խորտակման համար, հայտնի կոռուպցիոներ է, վստահաբար չի կարող լինել Սահմանադրական դատարանի դատավոր։ Բոլոր խելացի իրավաբանները գիտեն, թե Դավիթ Ավետիսյանը ով է։ Քրեական իրավունքը նախատեսում է անձնական պատասխանատվության սկզբունքը: Քրեական իրավունքում յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր սեփական գործողությունների կամ անգործության համար, բայց սա արժեքների խնդիր է, արժեբանական խնդիր է, ու նման մեկը, որը պատասխանատու է մեր պետությունում տեղի ունեցած բազում հանցագործությունների համար, իր որդու համար փափկասուն կյանք ապահովելու համար, նրա որդուն հետհեղափոխական Հայաստանում բերեն ու կարգեն ՍԴ դատավո՞ր։ Այո, որդիները պատասխանատու չեն հայրերի արարքների համար: Բայց արդյոք հայտնի կոռուպցիոների այս փափկակենցաղ որդուն իրո՞ք չկար այլընտրանք մեր պետությունում։ Ես չեմ հասկանում։ Կրկնում եմ՝ սա խայտառակ ընտրություն է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է Լուսինե Հակոբյանը։ Վահրամ Ավետիսյանը ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն էր 2013 թվականից, բայց մեկ ամիս առաջ հրաժարական է տվել ու չի բացառվում, որ հենց այսօրվա նշանակմանը նախապատրաստվելու համար, գրել է Yerevan․Today-ը։ «Պետական կառավարման համակարգում նրա առավելագույն կատարած ծառայությունը օրենսդրական մեկ-երկու նախագծերի մշակմանը մասնակցությունն է եղել, զբաղեցրել է նաև համեստ պաշտոններ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ 1999-2002 թթ՝ ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ, 2008-2009թթ՝ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ, 2009թ․-ին նշանակվել է պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ: Թեկնածուի կենսագրությունը վկայում է, որ ՍԴ դատավորի կառավարության առաջադրած թեկնածուն իրականում Սահմանադրության հետ որևէ կապ չի ունեցել, Վահրամ Ավետիսյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է, բայց դարձել է իշխանահաճո կադր, ըստ ամենայնի՝ երկու լուրջ կապերի շնորհիվ: Իրականում վաղուց էր եփվում այս իրավիճակին պատրաստ լինելու գաղափարը, և այս թեկնածուին ԵՊՀ-ից դեպի ՍԴ ճանապարհ հարթելու համար ախատել են լուրջ կապեր», գրել է Yerevan․Today-ը եւ ներկայացրել ուշագրավ փաստեր է թեկնածուի անձի ու անցյալի մասին: «Բավական է մեկ ակնթարթով հետևել Կառավարության առաջադրած ՍԴ դատավորի ֆեյսբուքյան էջին՝ շատ բան պարզ կդառնա: Բացի այն, որ Վահրամ Ավետիսյանը անկաշկանդ պարբերաբար «սրտիկել» է վարչապետ Փաշինյանի գրառումները՝ հավանաբար ցույց տալու, թե որքան շատ է այս իշխանության վարքագծին իր հավանելու դոզան, պարզվում է, ավանդաբար նաև աչքի է ընկել հեղափոխական կառավարության նախագծերը գովաբանող ներկայացուցչական գրառումներով: Վերջիններից մեկը, օրինակ՝ առանց դատական վճռի ապօրինի գույքի բռնագանձման մասին աղմկահարույց օրինագծին դրական արտահայտվելու մասին է, իսկ օրեր առաջ՝ բացօթյա տարածքներում պարտադիր դիմակ կրելու Փաշինյանի կոչն է փառաբանել՝ ու քննադատված որոշումը արդարացրել է իբր փոշոտ Երևանի աղտոտված օդով քայլելու սեփական փորձառությամբ: Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 22-ին, նա բավականին ուշագրավ գրառում է արել ֆեյսբուքում՝ անկախ դատական իշխանություն ունենալու պլանների մասին... Ի դեպ, սա այն օրն է, երբ իշխանությունը հրատապ կարգով ԱԺ-ը քննարկման բերեց այսօրվա համար «ստեղծագործած» ՍԴ փոփոխությունների նոր աղմկահարույց նախագիծը, որը, ըստ էության, փոխարինելու էր եկել հանրաքվեի ճանապարհով Հրայր Թովմասյանին ու ՍԴ ևս 6 դատավորներին ազատելու իշխանության սցենարային պլանը: Իսկ այս փաստը հուշում է, որ շաղկապված գործընթացները վաղուց էին մտել եփվող պրոցեսների մեջ: Ամենաուշագրավը, սակայն, ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ նախկին իշխանության հետ ունեցած խորը ու ամենազգայուն կապն է. Բանն այն է, որ Կառավարության առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուն իրականում ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է: Ընդգծենք, սա այն բարձրաստիճան պաշտոնյան է դատական համակարգում, ով ի պաշտոնե վարել է 2008-ի մարտի 1-ի գործով դատավարության գործընթացը, այլ կերպ ասած՝ ողբերգական դեպքերի բացահայտման ուղիղ պատասխանատու անձանցից մեկն է եղել, ով դեռ այն ժամանակներից է փայլուն ճանաչում մարտի 1-ի իրական կազմակերպիչներին, ու հավանաբար՝ այս առիթով էլ Նոր Հայստանում բազմաթիվ առիթներ է ունեցել շփվելու կամ համագործակցելու նրանց հետ: Չմոռանանք, մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի ողջ պաշտոնավարման ընթացքում միակ առանցքային թեման է, որի վրա կենտրոնացված է մի ամբողջ պետական կառավարման համակարգի ռեսուրս: Պարզ է, որ այս համագործակցությունը, տեսականորեն լրիվ հնարավոր տարբերակ է, գուցե այս կոնտակտով էլ կամուրջ են գցվել՝ ԵՊՀ-ից մինչև ՍԴ ու Դավիթ Ավետիսյանի որդուն դարձրել է ՍԴ դատավորի թեկածու: Թե չէ ինչու՞ կամ ի՞նչ տրամաբանությամբ էր նախկիններից այդքան խորշող, նրանց «դուրսպրծուկ» համարող, մարտի 1-ի դատավարության գործով այսքան ազդեցիկ դերակատարի որդին այսօր համարվել իշխանության սրտի թեկնածու: Կառավարությունում, իհարկե, նաև այլ կապեր են տեսնում ՍԴ թեկնածուի ու իշխանական օղակի միջև․ Yerevan.Today-ի աղբյուրը հուշում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունը: Ասում են՝ ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի նշանակումն ապահովելուց հետո, նախարարը հաջորդ ընկերոջն է մտցնում պետական կառավարման համակարգ՝ ի դեմս Վահրամ Ավետիսյանի: Մի ուշագրավ բացահայտում ևս. վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում հայտնվեց հեղափոխությունից հետո ու կարճ ժամանակ պաշտոնավարելուց հետո հրաժարականով հեռացավ՝ իր հոր հետ առնչվող Գլխավոր դատախազությունում քննվող քրգործի պարճառով, պարզվում է՝ ոչ վաղ անցյալում եղել է նաև ՍԴ դատավորի թեկնածուի հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի օգնականը: Ուստի չի բացառվում, որ ուղիղ միջնորդություններից հետո վարչապետը գոնե մեկ անգամ լսել է թեկնածուի մասին խորհրդական Աննա Վարդապետյանի դրական կարծիքը՝ չխորանալով այս կապերի մեջ», գրել է Yerevan․Today-ը։


Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Արարատ Միրզոյան

Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Արարատ...

10:18

Ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո

Ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց...

10:02

Պետդումայի պատգամավոր Կոլեսնիկ․ «Հայաստանը չպետք է երես թեքի Ռուսաստանից, այլապես միանգամից կուլ կտան»

Պետդումայի պատգամավոր Կոլեսնիկ․ «Հայաստանը չպետք է երես թեքի Ռուսաստանից, այլապես միանգամից կուլ...

17:40

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Ավինյանի խոսնակ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Ավինյանի խոսնակ

17:37

Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան

Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ...

17:14

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետևողական...

17:02

Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան

Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն...

16:09

«Կենտրոն» հեռուստաընկերությունում Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից. Տոնոյան

«Կենտրոն» հեռուստաընկերությունում Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի...

15:45

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի. Լևոն Քոչարյանը՝...

15:33

Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային...

15:15

Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն...

15:04

Նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մալյորկա, բայց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն էլ վատ փոխարինող չէ. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մալյորկա, բայց...

13:52

Նիկոլ Փաշինյանը չբացառեց՝ մոդուլյար ատոմակայանի դեպքում կարող են ընտրել ռուսական մոդելը

Նիկոլ Փաշինյանը չբացառեց՝ մոդուլյար ատոմակայանի դեպքում կարող են ընտրել ռուսական...

13:47

Ուղիղ. Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը

Ուղիղ. Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը

13:41

Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու «ցանկությունը»

Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու...

12:16

Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից. Զաքարյան

Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից....

11:43

Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների...

11:27

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի...

11:08

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի...

10:49

Զբոսաշրջիկը մոլորվել էր

Զբոսաշրջիկը մոլորվել էր

10:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02