Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրերին տեղի ադրբեջանցիների կողմից իրականացվել են սադրիչ գործողություններ: Վերջիններս այս գիշեր խմբերով հարձակվել են հայկական համարանիշներով ավտոմեքենաների վրա, կոտրել դրանք, ուղևորներին պատճառել մարմնական վնասվածքներ: Այդ դեպքերի կապակցությամբ հայտարարություն է տարածել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը, որում ասվում է. «Վերջին օրերին մենք շարունակել ենք արձանագրել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակով պայմանավորված լարված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու և երկու ժողովուրդների համայնքների միջև կոնֆլիկտ հրահրելու ադրբեջանական կողմի փորձերը: Մասնավորապես, այս դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ: Անցած գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումներով, ցավոք, ևս մեկ անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը: Այս սադրանքների նպատակն է խաթարել Ռուսաստանում ազգամիջյան համերաշխության հիմքերը, բազմազգ հասարակության մեջ նպաստել լարվածության աճին և կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել: Դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցները Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին տեղեկացրել են այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև սադրանքների այլ փորձերի մասին: Մենք կարծում ենք, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, որպեսզի խուսափենք հետագա զարգացումներից: Ռուսաստանի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է պահպանեն Ռուսաստանի Դաշնության օրենքները: Միևնույն ժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից, հայկական համայնքը զանազան սադրիչ գործողություններում ներգրավելու փորձերից, մենք մեր հայրենակիցներին հորդորում ենք լինել զգոն, զսպված և չենթարկվել սադրանքներին, չմասնակցել տարբեր գործողություններին կամ նախաձեռնություններին, որոնք կազմակերպվում են ի պատասխան ադրբեջանական կողմի սադրանքների: Մենք շարունակում ենք աշխատել ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան հանգստության պահպանման սկզբունքին: Ցանկացած սադրիչ դրսևորում արձանագրելու դեպքում խնդրում ենք անմիջապես հաղորդել ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև կապ հաստատել իրավապահ մարմինների հետ»:
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
10:49
10:21
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
12:16 03.09.26
22:29 02.09.26
22:15 02.09.26
11:43 03.09.26
13:41 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02