Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել, երբ Միացյալ Թագավորությունում սկսվել էր կորոնավիրուսի բռնկումը: «Առաջին մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում մենք ինչպես հարկն է չէինք հասկանում վիրուսի հետ կապված խնդիրը»,- ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին ասել է Ջոնսոնը բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում: Նրա խոսքով, բրիտանական իշխանությունները համաճարակի նախնական փուլում չեն պատկերացրել մարդուց մարդ վիրուսի ասիմպտոմ փոխանցման մասշտաբը: Ջոնսոնը համաձայնել է, որ պետք է դասեր քաղել կատարվածից: «Միգուցե ինչ-որ բան կար, որ մենք կարողանայինք այլ կերպ անել, և, իհարկե, ժամանակ կգտնվի հասկանալու համար, թե կոնկրետ ինչ կարող էինք այլ կերպ անել»- հավելել է նա: Հուլիսի 24-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում գրանցվել է COVID-19 վարակի գրեթե 300 հազար դեպք, մահացել է ավելի քան 45,5 հազար մարդ: Երբ կորոնավիրուսային համաճարակը հասավ Եվրոպա, Մեծ Բրիտանիան երկար ժամանակ մնաց այն եզակի եվրոպական երկրներից մեկը, որտեղ կարանտին և այլ կանխարգելիչ միջոցներ չներդրվեցին վարակի տարածումը կանխելու համար:
21:47
20:44
20:24
19:04
15:48
15:34
15:02
14:44
14:28
14:13
10:49
10:28
10:03
21:24
21:24
21:24
21:24
21:13
21:02
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02