Մալայզիայի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքին մեղավոր է ճանաչել SRC International պետական ներդրումային հիմնադրամում տնտեսական հանցագործությունների գործով նրա դեմ առաջադրված մեղադրանքների բոլոր հոդվածներով, հայտարարել է դատավոր Մոհամադ Նազլանը:
«Քննության առնելով սույն դատավարությունում բոլոր ապացույցները՝ պարզվեց, որ մեղադրող կողմը հաջողությամբ ապացուցել է իր դիրքորոշումը»,- մեջբերում է անում նրա խոսքից The Star թերթը: Կառավարության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի յոթ կետերով, այդ թվում իշխանության չարաշահման, փողերի լվացման մեջ: Վնասի ընդհանուր գումարը, որը հասցվել է ներդրումային հիմնադրամին, կազմել է 42 միլիոն ռինգիտ (9,8 միլիոն դոլար): Այս գործով դատավարությունն սկսվել Է անցյալ տարվա ապրիլի 3-ին, սակայն նիստերը մշտապես հետաձգվել են ամբաստանյալի փաստաբանների բացարկների պատճառով:
Նրան կարող է սպառնալ կալանավորում մինչև 20 տարի ժամկետով, ինչպես նաև մարմնական պատիժ ռոտանգի փայտերով հարվածների տեսքով: Բացի դրանից, նախատեսված է տուգանք հասցված վնասի գումարի հնգապատիկ չափով: Միաժամանակ Նաջիբը գլխավոր ֆիգուրանտն է նաև մի քանի այլ ավելի խոշոր կոռուպցիոն քրեական գործերով, որոնք կապված են 1MDB ներդրումային հիմնադրամի հետ: Ընդհանուր առմամբ Նաջիբը մեղադրվում է շուրջ 547 միլիոն դոլար գումարի հափշտակումների մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
10:49
10:21
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
12:16 03.09.26
22:29 02.09.26
22:15 02.09.26
11:43 03.09.26
13:41 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02