Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս եկավ կուսակցությունից, որից անմիջապես հետո մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Արայիկ Աղաբաբյանը ևս պատրաստվում է դուրս գալ ԲՀԿ-ից: Լուրի իսկությունը ճշտելու համար Slaq.am-ը կապ հաստատեց Արայիկ Աղաբաբյանի հետ, ով այդ տեղեկատվությունը որակեց հերյուրանք:
«Դա թյուրիմացություն է, հերյուրանք, չեղած բանը ինչպե՞ս կարելի է մարդուն վերագրել, կարելի էր ուղղակի զանգել և հարցնել , ոչ թե առանց տեղեկությունը ճշտելու տարածել: Ես չգիտեմ ՝ այդ տեղեկատվությունը, որտեղից են վերցրել , բայց ինձ այդ կերպարով ներկայացնելը, իմ անձի համար վիրավորական է »,-նշեց պարոն Աղաբաբյանը:
Նա նաև ասաց, որ իրեն համարում է ԲՀԿ հիմնադիրներից մեկը և ոչ մի դեպքում այդպիսի արարք իր կողմից չի կարող լինել : «Որպես ԲՀԿ-ի ստաժավոր անդամ այդպիսի արարք իմ կողմից չի կարող լինել, հերյուրանքներ են դրանք , բացի այն, որ ես կուսակցության հմնադիրներից եմ նաև ես Գագիկ Ծառուկյանին իմ ավագ եղբոր տեղ եմ ընդունում : 30 տարի շարունակ բազմաթիվ թոհ ու բոհի միջով անցած մարդ եմ: Ազգային-ազատագրական շարժման առաջին օրվանից մինչև այսօր բազմաթիվ բարդություններ ու դժվարություններ եմ տեսել,ի՞նչու պետք է հանկարծ լքեի, ի՞նչ պատճառ պետք է ունենայի, անհնարինի մասին է խոսքը, այդպիսի բան չի կարող լինել, երևի մարդկանց ուրիշ զբաղեցնելու ձև չունեն սկսել են քայքայիչ, պառակտիչ գործունեությամբ զբաղվել »,-ասաց պարոն Աղաբաբյանը: Արայիկ Աղաբաբյանը իր խոսքում ավելացրեց, որ դավաճանությունը իրենից հեռու արարք է:
«Ես ինչպե՞ս կարող եմ դավաճանության պիտակը ինձ վրա կախել, երբ առաջինն իմ ընտանիքի և հարազատների, ու առհասարակ հասարակության երեսին չեմ կարող նայել: Անկախ նրանից, թե իմ դեմ ինչ գործողություններ կծավալեն այդպիսի բան չի կարող լինել, դա անհնարին է»,-խոսքը եզրափակեց պարոն Աղաբաբյանը:
Քնարիկ Մամիկոնյան
Slaq.am
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
10:49
10:21
10:13
10:01
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
22:15 02.09.26
11:03 02.09.26
12:16 03.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02