Ռուսաստանի որոշ ադրբեջանցիներ ասում են, որ սպառնալիքներ են ստացել հայերի վրա հարձակվելուց հրաժարվելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ադրբեջանցիները նման սպառնալիքներ են ստացել Ադրբեջանի ղեկավարությունից: «Դա վկայում է հայերի վրա հարձակումների կազմակերպված բնույթի մասին: Հայերի վրա նոր հարձակումների, հակահայկական ակցիաների կամ էլ բիզնեսին ու առեւտրին խոչընդոտելու մասին որեւէ տեղեկություն չկա: Սակայն ակնհայտ է, որ մեզ մշտապես փորձում են ներքաշել ինչ-որ պրոցեսների մեջ: Այդ պատճառով մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին եւ վրժեխնդրության որեւէ ակտ չկատարել»,-ասաց նա: Նշենք, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայից հետո տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ տեղի ունեցան: Այդ ֆոնին Մոսկվայում ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ Սիթի» շուկայում հրաժարվեցին հայկական գյուղատնտեսական արտադրանքից, իսկ «Կրոկուս» առեւտրի կենտրոններից, որոնք եւս պատկանում են ադրբեջանցիներին, հանվեցին հայկական բոլոր ապրանքները: Այժմ նման խոչընդոտներ այլեւս չկան:
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
10:49
10:21
10:13
10:01
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
22:15 02.09.26
11:03 02.09.26
12:16 03.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02