ARM | RUS |

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.20 | 16:03

Երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացած մորաքրոջ որդու մարմինը ճանաչելու համար «դիահերձարան» գնացած Անահիտ Հարությունյանը չի կարողանում մոռանալ տեսածը՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններ, սարսափ։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն հերձում։ «Եղբորս մարմինը տեղափոխել էին Թոքաբանության ազգային կենտրոնի տարածքում գտնվող դիարհերձարան կոչվող շենքը։ Ինչպես հասկացա, այստեղ են բերում Քովիդից մահացածների դիերը։ Ես եմ անձամբ գնացել, այն ինչ տեսա սարսափ էր։ Մարդկանց մարմինները, սև տոպրակների մեջ անցկացրած, ընկած էին գետնին»,- տեսածի մասին Panorama.am-ին պատմում է Անահիտը։ Նրա խոսքով, դիահերձարանի շենքը սովետական քայքայված շինություն է, իսկ ներսում կատարվողն ուղղակի անհարգալից վերաբերմունք մահացածների ու նրանց հարազատների նկատմամբ։ «Լավ, հասկանում եմ, տարածք չեն կարողացել շատ արագ գտնել, բայց մի՞թե հնարավոր չէր երկու հոգու վարձել, մի սենյակն ուղղակի սպիտակեցնել, տասը հատ տապչան դնել ու մահացածներին դրանց վրա շարել։ Կիսախարխուլ շենքի ջարդված դուռը բացվում է, ու դու գետնին տեսնում ես սև տոպրակներ։ Սկզբում չհասկացա, թե ինչ են, հետո դիմացս դուրս եկավ կոմբինիզոնով ու դիմակով մի մարդ, վրան ամբողջությամբ արյան հետքեր։ Ուզում էի հասկանալ, էս ո՞ւր եմ եկել, սպանդանո՞ց։ Ներս մտա, տեսնեմ սև տոպրակներում մարդիկ են»,- նկարագրում է մեր զրուցակիցը։ Նա զարմացած է՝ եթե հիվանդությունն այնքան վտանգավոր է, որ նույնիսկ դիահերձում չեն կատարում, ա ինչո՞ւ դիահերձարան մտնելիս իրեն միայն դիմակ ու ձեռնոց տվեցին։ «Քույրս հարցնում է՝ ապակու հետևի՞ց են ցույց տալիս մահացածներին, ասում եմ՝ ի՞նչ ապակու հետևից, մահացած մարդիկ ընկած էին ոտքերիս տակ։ Այնպես չէր, որ հերթով մարմինները շարված էին։ Ուղեկցողի ձեռքի շարժումից ես հականում եմ, որ ոտքիս մոտ ընկած դին իմ եղբայրն է։ Տեսնում եմ՝ բերանը բաց, ինչպես որ մահացել է։ Հասկացանք, չեք դիահերձում, բա մի հատ նորմալ տեսքի չբերե՞ք։ Գիտեն, որ տվյալ մարդու հարազատը գալիս է ճանաչելու մարմինը, գոնե նրան հատակից բարձրացնեն, մի սեղանի վրա դնեն։ Հոգեբանական առումով ես ահավոր վիճակում եմ։ Անընդհատ բաներ եմ փնտրում, որ արդարացնեմ իրավիճակը, բայց արդարացնելու ոչ մի բան չկա։ Էդ պահին եղբորս քթից արյուն է գնում, ինձ ասում է՝ կներեք, քիթը մաքրում է, ու նույն ձեռքով գրիչ է տալիս, որ գրեմ՝ «ճանաչեցի եղբորս»։ Առանց այդ էլ դիահերձարան գնացող հարազատը շոկի մեջ է, թե ոնց վրա հասավ մահը, դա էլ չգիտենք, երեք օր առաջ լրիվ նորմալ մարդուն ռենտգեն են անում, ասում են՝ ամեն ինչ լավ է»,- ասում է նա։ Անահիտը սրտի ուղեկցող հիվանդություններ ունեցող 64-ամյա եղբոր հիվանդության արագ բարդացման ու վրա հասած մահվան համար մեղադրում է պոլիկլինիկայի բժշկին, ով անուշադիր է եղել։ Նրա խոսքով, ռենտգենի պատասխանում նշված է եղել՝ նոր սկսվող երևույթներ կան, թերապևտն ալարել է երեք տող կարդալ, միայն վերջին տողն է կարդացել։ «Երեք օր հետո երբ գնացել են Էրեբունիի պոլիկլինիկա, եղբորս ուշքը գնացել է... Իր ոտքով է գնացել, ասել է՝ վատ եմ, լավ չեմ շնչում։ Մինչև էս կողմ-էն կողմ են արել, ուշաթափվել է, շտապ օգնություն են կանչել, տարել են «Էրեբունի» հիվանդանոց։ ԿՏ են արել, ասել են թոքերի 70 տոկոս ախտահարում։ Բժիշկը եղբորս երեխեքին մեղադրել է՝ էս ի՞նչ բարձիթողի վիճակ է։ Զարմացել են՝ ո՞նց թե բարձիթողի, երեք օր առաջ ենք ռենտգեն արել, ասել են՝ ամեն ինչ նորմալ է։ Բժիշկն էլ պատասխանել է, թե ռենտգենը ցույց չի տալիս։ Եթե ռենտգենը ցույց չի տալիս, ինչի՞ են ռենտգեն անում։ Մահվանից հետո գնացինք թղթերը վերցնելու, պարզվեց՝ ռենտգենն ասել է թոքաբորբի սկսվող պրոցեսներ կան։ Թերապևտն ալարել է կարդալ»,- պատմում է մահացածի քույրը։ Հիվանդանոց տեղափոխվելիս տղամարդը թեստավորված չի եղել, սակայն ԿՏ-ի պատասխանում նշված է եղել կորոնավիրուս։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, մենք եղբորս մահվանից հետո երկու օր սպասել ենք, որ համակարգով տեղեկացնեն, մարդը մահացել է, թեստի պատասխանը տվեք, որ մորգ ուղարկենք։ Զանգում ենք, ասում ենք, մեր հարազատի մարմինն ի՞նչ եք անելու, ասում են՝ սպասում ենք պատասխանին»,-մանրամասնում է Panorama.am-ի զրուցակիցը՝ այս ամենը վերագրելով ոչ համակարգված աշխատանքին։ Անահիտը պատմում է, որ եղբոր մահից հետո թեստավորել են նրա յոթ հոգուց բաղկացած ընտանիքի միայն երկու անդամներին։ Թեստի պատասխանները դրական են եղել։ «Պարետատան ոչ համակարգված աշխատանքի պատճառով իմ մորաքրոջ ընտանիքն անընդհատ սթրերս է տարել։ Մեկուսացման ընթացքում զանգահարել են երեք անգամ, խնդրել են փոխանցել մահացած եղբորս։ Ստացվում է, որ իրենք ոչ միասնական բազա ունեն, ոչ էլ դրանք թարմացվում են։ Նույն համարին 5 րոպե տարբերությամբ զանգում են տարբեր մարդիկ, նույն հարցերը տալիս։ Ասում են՝ վայ ինքնամեկուսացած եք, 7 հոգի եք, ձեզ սնունդ պետք կլինի, քիչ հետո ձեզ կզանգեն, որ սնունդ բերեն։ Ու էդ զանգելն էր, որ պետք է զանգեին, ոչ մեկ չզանգեց ու չհետաքրքրվեց»,- անցածը վերհիշում է Անահիտը։ Նա խոստովանում է՝ այս մասին մտադիր չէր խոսել, քանի դեռ չէր տեսել Թորոսյանի հրամանը։ «Ես չէի էլ ուզում գրել, խոսել այս ծանր թեմայի մասին, բայց որ տեսա Արսեն Թորոսյանի հրամանը՝ թաղումից հետո լվացվողների սրբիչները փոխելու մասին, զայրացա։ Մառազմ է։ Էլ անելու բան չկա»,- բարկանում է նա։


Պետդումայի պատգամավոր Կոլեսնիկ․ «Հայաստանը չպետք է երես թեքի Ռուսաստանից, այլապես միանգամից կուլ կտան»

Պետդումայի պատգամավոր Կոլեսնիկ․ «Հայաստանը չպետք է երես թեքի Ռուսաստանից, այլապես միանգամից կուլ...

17:40

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Ավինյանի խոսնակ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Ավինյանի խոսնակ

17:37

Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան

Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ...

17:14

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետևողական...

17:02

Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան

Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն...

16:09

«Կենտրոն» հեռուստաընկերությունում Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից. Տոնոյան

«Կենտրոն» հեռուստաընկերությունում Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի...

15:45

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի. Լևոն Քոչարյանը՝...

15:33

Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային...

15:15

Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն...

15:04

Նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մալյորկա, բայց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն էլ վատ փոխարինող չէ. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մալյորկա, բայց...

13:52

Նիկոլ Փաշինյանը չբացառեց՝ մոդուլյար ատոմակայանի դեպքում կարող են ընտրել ռուսական մոդելը

Նիկոլ Փաշինյանը չբացառեց՝ մոդուլյար ատոմակայանի դեպքում կարող են ընտրել ռուսական...

13:47

Ուղիղ. Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը

Ուղիղ. Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը

13:41

Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու «ցանկությունը»

Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու...

12:16

Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից. Զաքարյան

Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից....

11:43

Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների...

11:27

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի...

11:08

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի...

10:49

Զբոսաշրջիկը մոլորվել էր

Զբոսաշրջիկը մոլորվել էր

10:21

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում. Օվերչուկ

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում....

10:13

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․...

10:01

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02