Աշխատասենյակներից փաստացի վերցվում է ամեն ինչ, այսինքն՝ այս պահից M Group ընկերության գործունեությունը դադարեցված է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց M Group ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Հակառակ մեր բազմաթիվ խնդրանքների, հորդորների՝ խուզարկությունը շարունակվում է: Ինչո՞ւ եմ բնորոշում խուզարկություն, որովհետեւ ըստ էության՝ սա խուզարկության հատկանիշներ պարունակող գործողություն է: Այո, անունը դրել են զննություն, բայց խուզարկություն է կատարվում։ Զննությանը բնորոշ որեւէ գործողություն չի կատարվում, այսինքն՝ փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր, անգամ առանց նայելու՝ զննության ընթացքում դրանք ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ մասին է խոսքը»,- ասաց Մակինյանը։
Փաստաբանը նշեց, որ ինքը տեսանյութ ունի, որտեղ ոստիկանները վերցնում են փաստաթղթերը եւ դնում փաթեթի մեջ. «Այսինքն նրանց դա հետաքրքիր չէ: Սա առեւտրային կազմակերպություն է եւ կան առեւտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր, բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, աշխատակիցների անձնական նոթատետրեր: Սրանց հասնելու համար քրեական դատավարական օրենսգիրքը կոնկրետ եղանակներ է նախատեսում։ Այստեղ օրենքի հետ բացարձակ կապ չունեցող գործողություններ են տեղի ունենում, սա աբսուրդ է: Աշխատասենյակներից փաստացի վերցվում է ամեն ինչ, այսինքն՝ այս պահից M Group ընկերության գործունեությունը դադարեցված է»։
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
10:49
10:21
10:13
10:01
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
11:03 02.09.26
12:16 03.09.26
22:15 02.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02