Հայ Յեղափոխական Դաշնակցության ամբողջ ընտանիքի անունից, ի հայրենիք եւ ի սփյուռս աշխարհի, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին եւ լիբանանահայությանը, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունի հետեւանքով արձանագրված մարդկային, բարոյական եւ նյութական հսկայական կորուստների եւ վնասների համար: Այս մասին ասված է օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի հայտարարույունում։ «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին, կամք ու կորով` լիբանանահայ մեր քույրերին եւ եղբայրներին, դժվարին այս դրությունը հաղթահարելու համար: Մեկ անգամ եւս հաստատում ենք, որ Լիբանանի հայ համայնքը եղել է, կա ու կմնա հայ ժողովրդի մի կարեւոր օղակը, որ մշտապես ու անվերապահորեն առավելագույնն է նվիրաբերել մեր ժողովրդի հավաքական զոհասեղանին, եւ մղձավանջային պայմանների բերմամբ այսօր ինքն է հայտնվել աննախադեպ լրջագույն մարտահրավերների առաջ: Անցած մեկ տարվա ընթացքում երկրում տիրող քաղաքական անկայունությւնը, սոցիալ-տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, թագավարակը եւ այս ամենին զուգահեռ սարսափելի պայթյունն իրավամբ դարձել է անտանելի ու անըմբնելի մարդկային բանականության համար», ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։ ՀՅԴ Բյուրոն պայթյունի առաջին րոպեներից մշտական կապի մեջ է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի հետ եւ մոտիկից հետեւում է իրադարձությունների զարգացումներին: «Վստահ ենք, որ Հայաստանի եւ Արցախի մեր պետությունները գործնական օժանդակություն կցուցաբերեն լիբանանահայ համայնքին: Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին: Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր կառույցները, ինչպես նաեւ մեր ուղեկից միությունները` ՀՕՄ-ը, Համազգայինը, ՀՄԸՄ-ն իրենց ամբողջ ներուժն արդեն իսկ զորաշարժի են ենթարկել՝ Լիբանանի հայության օժանդակելու համար: Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը եւ մեկ անգամ եւս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինեու մեր հավատամքը», նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում:
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
10:49
10:21
10:13
10:01
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
11:03 02.09.26
12:16 03.09.26
22:15 02.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02