Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի նախկին ֆինանսների նախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախկին դեսպանը, ինչպես նաև ավստրալիական մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի գիտնականներ և հասարակական գործիչներ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ից:
Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը Արցախի Հանրապետության ժողովուրդի և իշխանությունների անունից ողջունել է ավստրալիացի ականավոր գործիչների անդամակցումը շարունակաբար ընդլայնվող Արցախի բարեկամների շրջանակին՝ երախտագիտություն հայտնելով նրանց՝ իր պատմական հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի ձգտումներին սատարելու համար։
Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծման մասին հայտարարվել է 2019 թ. օգոստոսի 1-ին՝ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, որի կազմում էր նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Բարեկամության շրջանակը ձևավորվել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործուն աջակցությամբ։
Ներկայումս Բարեկամության շրջանակին անդամակցում են 57 գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի Դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, նահանգային վարչապետ և նահանգային խորհրդի անդամներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ, ինչպես նաև մշակույթի, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
10:49
10:21
10:13
10:01
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
22:29 02.09.26
22:15 02.09.26
11:03 02.09.26
12:16 03.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02