«Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները նվազել են: Ըստ մասնագետների` վերջին երկու ամիսներին բնակարանների սեփականատերերը ցանկանում են արագ վաճառել իրենց անշարժ գույքը, բայց գնորդները հրաժարվում են այցելել բնակարաններ կորոնավիրուսով վարակվելու վախի պատճառով:
Արդյունքում բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը: Իսկ օրավարձով բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է: ՉԷ որ սահմանները փակ են, և զբոսաշրջիկներ մուտք չեն գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրշիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը մայիս ամսին 668 հազար դրամ էր, իսկ հունիսին` 662 հազար դրամ: Այսինքն` 6000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 3500 դրամ, այստեղ մեկ քմ-ն մայիսին արժեցել է 463 հազար 500 դրամ, հունիսին` 460 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաև մյուս վարչական շրջաններում: Օրինակ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 335 հազար դրամից էժանացել է` դառնալով 331 հազար 100 դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2000 դրամ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
10:02
22:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02