Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանում մահացել է 1040 քաղաքացի, և այս մահերի համար պետք է պատասխան տրվի: Դուք ՝որպես պարետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս դառը իրողությունը: ԱԺ հատուկ նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով. «Սա ուղիղ գնահատական է Ձեր գործունեությանը»: Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե ՀՀ Կառավարությունը, ինչպես և հայտարարել էր, մաքսիմալ թափանցիկ է գտնվել իր բոլոր գործողություններում, ինչպես նաև՝ տեղեկատվության տրամադրման առումով.
«Առավել թափանցիկություն, կարծում եմ, ուղղակի հնարավոր չէր ապահովել: Իսկ համավարակի ամբողջական վերացումից հետո ամբողջական գնահատականները կհնչեցվեն: Ես որպես պարետ պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ և ամբողջ ծավալով: Եվ երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, ես կարծում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կտամ»: Ինչ վերաբերում է այլ երկրների հետ համեմատականներին՝ Տիգրան Ավինյանն ասաց. «Ես կարծում եմ՝ տարբեր երկրներ ունեն թեստավորման, վարակակիրների բազաների վարման, մահերի թվերի գրանցման տարբեր մեթոդաբանություններ, և այս փուլում համեմատելը մի փոքր դժվար կլինի, բայց երբ կարելի կլինի ասել՝ համավարակը աշխարհով մեկ վերացել է, այդ ժամանակ պատեհ կլինի բոլոր համեմատականները տանել»: Վահե Էնֆիաջյանը նշեց նաև, թե Հայաստանը տաբեր երկրներից մեծ գումարներ է ստացել, և Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ այդ գումարներն ինչ նպատակի համար են ծախսվել, ուր է թափանցիկությունը: Ավինյանն արձագանքեց, թե թափանցիկությունն այնտեղ է, որ երբ նախորդ ամիս Էնֆիաջյանն այդ նույն հարցով դիմել է, ստացել է բոլոր տվյալները: Էնֆիաջյանը հակադարձեց, որ չի ստացել, իսկ փոխվարչապետը պնդեց, թե իր ասածը կարող է ապացուցել «սքրինշոթով». «Սքրինշոթը կարող եմ հանել, ցույց տալ, որ ստացել եք Ձեր հարցման պատասխանը»:
22:37
22:32
22:29
22:15
22:02
12:33
12:21
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
11:03 02.09.26
14:52 01.09.26
10:09 02.09.26
22:15 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02