Հ Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։
Ըստ այդմ` ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2020թ. առաջին կիսամյակում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 32 քրեական գործ: Դրանցից 9-ը՝ հարուցվել է կրթության ոլորտում, 15-ը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում, 2-ը՝ բժշկական հաստատությունների ոլորտում, 1-ը՝ ՋՕԸ ոլորտում արձանագրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների առթիվ: Քրեական գործեր են հարուցվել նաև տարբեր պետական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, կաշառք ստանալու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:
2020թ. 1-ին կիսամյակում Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 18 անձի նկատմամբ, որոնցից 8-ը եղել են պաշտոնատար անձինք, այդ թվում` 5 համայնքի ղեկավար, 1 արխիվի վարիչ, 1 բժշկական կենտրոնի տնօրեն, 1 դպրոցի տնօրեն:
Ընդհանուր առմամբ 2020թ. առաջին կիսամյակում Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել են թվով 56 կոռուպցիոն բնույթի քրեական գործ, որոնցից 3 քրեական գործ 4-անձի վերաբերալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին, 1-ով ավելի է 2019թ. առաջին կիսամյակի համեմատ:
Քրեական գործերով պետությանն ու համայնքներին պատճառված ընդհանուր վնասը նախնական հաշվարկով կազմել է 254.852.602 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 35.624.152 ՀՀ դրամը: Ընդ որում՝ վնասի վերագանման այս ցուցանիշը 24.343150 ՀՀ դրամով կամ 215%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ քննված գրեթե նույնքան գործերի պարագայում: Ընդ որում, վնասի վերականգնումը բոլոր դեպքերում կատարվել է Արարատի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավմամբ:
Էական է նաև այն հանգամանքը, որ քրեական գործի հարուցումը մերժված նյութերով տարվա առաջին 6 ամիսների ընթացքում վերականգնվել է 1.374.154 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2019թ. նույն ընթացքում նման նյութերով գրեթե վնասի վերականգնում չի եղել:
Պետությանը պատճառված չվերականգնված վնասի վերականգնման ուղղությամբ գործադրվել է քրեադատավարական գործիքակազմ, մեղադրյալներին պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներ են կայացվել բոլոր այն դեպքերում, երբ պետությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ չի վերականգնվել: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ պարզվել են հանցագործության պատճառներն ու նպաստող հանգամանքները, համապատասխան միջնորդագրեր և հաղորդումներ են ներկայացվել իրավասու պետական մարմիններին:
Արարատի մարզի դատախազությունը արդյունավետ աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այդ գործառույթի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում գործող շուրջ 131 ձկնաբուծարաններում, «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ում, ողջ մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով ծանրաբեռնված հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինությունների և այլ ոլորտներում:
Նշված լիազորությունների իրականացման շրջանակներում Արարատի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 3 քրեական գործ, ևս 4 քրեական գործ հարուցվել են այդ ուսումնասիրության արդյունքների հիման վրա այլ մարմիններում նախապատրաստված նյութերով:
Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մարզի դատախազության անմիջական ներգործության` նախազգուշացումների արդյունքում օրինականացվել է 1 խոշոր` 5 հա մակերեսով ամբողջությամբ ինքնակամ ձկնաբուծարան, որի արդյունքում համայնքային բյուջե մուծվել է շուրջ 111 միլիոն ՀՀ դրամ:
12:33
12:21
12:03
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
11:03 02.09.26
10:09 02.09.26
10:22 02.09.26
10:42 02.09.26
10:39 02.09.26
10:54 02.09.26
11:14 02.09.26
11:33 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02