Ուսումնական այս դասընթացը կազմակերպելիս միայն դիմակը չէ, որ խնդիր է, բայց բոլորը ֆիքսվում են դիմակի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը` անդրադառնալով դպրոցներում երեխաների դիմակ դնելու աղմկահարույց որոշմանը:
«Իրականում, տեխնիկապես շատ դժվար է լինելու իրականացնել այդ բոլոր գործընթացները եւ տպավորություն է, որ ինչ-որ արհեստական փաստաթուղթ է ստեղծվել, որ հետո որպես դոկումենտ գան, ստուգեն, դրա համար էլ բողոք է առաջանում»,- ասաց նա:
Համաճարակաբանի խոսքով` դեռ ուսումնասիրված չէ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու առանձնահատկությունները եւ պետք էր պարզել, արդյոք երեխաները հեշտ են վարակվում եւ հեշտ են վարակում ընտանիքի անդամներին:
«Դիմակի հետ կապված խնդիր էլ կա նաեւ այն առումով, թե մենք ինչ ենք ուզում, կանխարգելե՞լ ինչ-որ բան, դրա համար պետք է դիմակը ճիշտ կրել:Նախ վաճառվող դիմակները բոլորը մեկ չափսի են, եւ տեսել ենք` ինչպես են դրանք երեխաներին լինում, եւ արդյոք այդ դիմակը օգուտ կտա, եւ այդ դեպքում դիմակը դառնում է անիմաստ, արդյոք մենք ունենք այդքան դիմակների պաշար Հայաստանում: Կամ եթե տրանսպորտում երեխաները կրելու են դիմակ, հետո դասարանում կրելու են դիմակ, դա անխուսափելիորեն բերելու է հետեւանքների, ինչքան էլ ասեն, բայց կան հետազոտություններ, որ դիմակի երկար կրումը առաջացնում է թթվածնային քաղց: Բացարձակ ուսումասիրված չէ, թե ինչպիսի ազդեցություն է թողնում երեխաների առողջության, ուղեղի աշխատանքի, կենտրոնացվածության վրա երկար ժամանակով դիմակ կրելը եւ արդյոք կորոնավիրուսն է ավելի մեծ վտանգ, քան թե այս ամեն ինչը: Եւ հարց է, արդյոք երեխաները կարող են իդեալական կրել դիմակները եւ պետք էր բոլոր առավելությունները, թերությունները քննարկել, նոր նման որոշումներ կայացնել»,-ասաց նա:
Էդուարդ Հովհանիսյանի մոտ նաեւ տարակուսանք է առաջացնում դպրոցների բացման ժամկետը: Նա գտնում է, որ պետք է սեպտեմբերի 1-ից բացել դպրոցները եւ մինչեւ սուր շնչառական վիրուսների սկսվելը հասկանալ, թե ինչ իրավիճակ է տիրելու դպրոցում:
«Ես տրամաբանություն չեմ տեսնում, թե ինչի են դպրոցները բացում ամսի 14-ից, ավելի ճիշտ կլիներ ամսի 1-ից բացեին, որովհետեւ եթե ինչ-որ մի համաճարակաբանական պրոցես խթանվի, 1-2 ամիս կար, մինչեւ սուր շնչառական հիվանդությունների սկսվելը եւ կկարգավորվեր բավական մինչեւ այդ հոկտեմբեր-նոյեմբեր շրջանը: Ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել ուսուցիչների վրա, որպեսզի նրանք չվարակվեն եւ իրենք պետք է պաշտպանվեն»,- հավելեց նա:
12:33
12:21
12:03
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
11:03 02.09.26
10:09 02.09.26
10:22 02.09.26
10:42 02.09.26
10:39 02.09.26
10:54 02.09.26
11:14 02.09.26
11:33 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02