Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի տոմսարկղերից:
Առաջիկա օրերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից չարտերային չվերթեր կիրականացվեն դեպի Երևան։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ բոլոր 4 չվերթերը կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Մոսկվա-Երևան չարտերային չվերթերը կիրականացվեն օգոստոսի 28-ին (տեղական ժամանակով՝ 09:00-ին), օգոստոսի 29-ին (տեղական ժամանակով՝ 12:30-ին), օգոստոսի 30-ին և 31-ին (տեղական ժամանակով՝ 11:00-ին)։
«Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխատանքային ժամերը՝ 10։00-21։00-ը։ Տոմսի արժեքը՝ 14 հազար 700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից քաղաքացիներին հորդորում են ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը:
Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։
Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը:
Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։
Հայաստան մուտք գործող անձը (եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել) կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
12:33
12:21
12:03
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
11:03 02.09.26
10:09 02.09.26
10:22 02.09.26
10:42 02.09.26
11:14 02.09.26
10:54 02.09.26
10:39 02.09.26
11:48 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02