ARM | RUS |

«ԵՂԲՈՐՍ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՑԻ»

27.08.20 | 15:05

«Հայ զինվոր» հանդեսի վերջին համարներից մեկում լույս է տեսել հակառակորդի դիվերսիան կանխելիս ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած և հետմահու «Արիության» մեդալով պարգևատրված ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի մասին Հրանուշ Սուքիասյանի հոդվածը…

Օրերս ծառայությունը պատվով ավարտել և հայրենի օջախ է վերադարձել Հայկի եղբայրը` Ղուկասը: «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանները հպարտությամբ կրող երիտասարդը ծառայության տարիներն իր կյանքի ամենակարևոր փուլերից է համարում.

-Շատ գոհ եմ, որ ծառայել եմ բանակում: Չեմ պատկերացնում, որ կյանքիս այս շրջանն ապրած չլինեի: Եթե անգամ երիտասարդին օրենքով հասնում է ծառայությունից ազատվելը, թող անպայման գնա՛, ծառայի՛:

Երբ եկել էր Ղուկասի` ծառայության մեկնելու ժամանակը, ծնողները փորձել էին պարզել` եթե եղբայրներից մեկը զոհվել է, մյուսն իրավունք ունի՞ չծառայելու: Երբ Ղուկասն իմացել էր, շատ էր սրտնեղել. «Ո՞նց կարող էիք նույնիսկ մտքներովդ նման բան անցկացնել: Չփորձե՛ք ինձ պահել. միևնույն է՝ ծառայելու եմ: Պետք է զենք վերցնեմ, կրակել, կռվել սովորեմ, եղբորս վրեժը լուծեմ»:

Շատ էր ուզում Արցախում՝ այն զորամասում ծառայել, որտեղ եղբայրն էր ծառայել: Բայց վիճակահանությամբ այլ զորամաս էր ընկել:

Նռնականետորդ էր Ղուկասը: Ոչ մեկին զորամասում չէր ասել, որ զոհվածի եղբայր է: Գիտեր միայն հրամանատարը: Իսկ զինընկերները միայն ծառայության վերջին ամսին էին իմացել Հայկի մասին՝ «Հայ զինվոր» հանդեսում կարդալով Ղուկասի քաջարի եղբորը նվիրված հոդվածը: Ղուկասն ուրախությամբ ու հպարտությամբ ասել էր. «Այո՛, հարազատ եղբայրս է Հայկը»: Ծառայակից ընկերները «Հայ զինվորի»՝ Հայկին նվիրված հատվածը փակցրել էին զորամասի պատերին, որ բոլորը տեսնեն, կարդան: Երբ Ղուկասին հրամանատարը հարցրել էր` «Ինչո՞ւ ոչ մեկին չէիր ասել», պատասխանել էր. «Ուզում էի ինքս իմ ծառայությամբ, իմ գործով և ոչ թե հերոս եղբորս անունով հարգանք վաստակել»:

Ղուկասի մայրը՝ տիկին Սառան, իր մեծ սրտի ու հոգու երեք «հատոր» ունի՝ իր երեք որդիները՝ Հայկը, Ղուկասն ու Հովհաննեսը:

Երբ Հայկի մասին նյութը կարդացել է, փոքրը` տասնամյա Հովհաննեսը, նեղացել է. «Բա իմ մասին ինչո՞ւ ոչինչ չկա գրված»:

… Հայկը 11 տարեկան էր, երբ ընտանիքը, հատկապես` Սառան, Հովհաննեսին որդեգրելու որոշում կայացրին: Երեխայի կենսաբանական մայրը նրան երկու անգամ մանկատուն էր հանձնել: Այսպես երրորդ զավակով՝ Հովհաննեսով ընտանիքը համալրվեց, որին Սառան անհունորեն սիրում է և երբեք չի զատել իր մյուս որդիներից: Հովհաննեսի համար էլ Սառան իր մայրն է ու …վերջ:

-Երևի ի վերուստ հենց այսպես էր նախասահմանված. Հայկս գնաց, Հովհաննեսս ինձ համար մխիթարանք դարձավ,- ասում է տիկին Սառան:- Հրա՜շք է Հովհաննեսս, հատկապես ինձ հետ մի այլ ջերմությամբ է կապված: Երբ երբեմն հուզվում եմ, չի թողնում, որ լաց լինեմ: Հայկիս ու Ղուկասիս վրա որ ջղայնանայի, ծուռ նայեի, երկուսն էլ քարանում էին: Բայց Հովիկիս երես եմ տվել: Միշտ մտածում եմ՝ այն, ինչ Հայկիս համար չհասցրի անել, մյուս երկու տղաներիս համար եմ անելու: Հովիկս հիմա շատ է նմանվել Հայկիս: Մի անգամ գրկեցի ու անկախ ինձնից ասացի. «Վա՜խ, Հայկ ջա՜ն»: Հետո զգացի սխալս, անմիջապես ուղղեցի ինքս ինձ. «Վա՜յ, կներես, Հովիկս»: Փաթաթվեց վզովս. «Չէ՛, մա՛մ ջան, ես ուրախանում եմ, որ ինձ Հայկի հետ ես շփոթում… »:

Երբ Հայկիս մասին իմացա, Հովհաննեսը գրկումս էր, չէր պոկվում ինձնից: Փառք եմ տալիս Աստծուն, որ Հովհաննեսս ինձ հետ է: Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ Հայկիս լավ նայի այնտեղ…

Հայկս իր ամեն ինչով Աստծու տված էր: Բանակից հսկում էր եղբորը. «Ղուկա՛ս, մաման անհանգստանում է, երեկոյան շո՛ւտ տուն կգնաս»: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր: Ո՛չ ծխում էր, ո՛չ խմիչքի հետ սեր ուներ: Պարզ, մաքուր, բոլորին օգնող, բոլորին հասնող: Երբ ասում էի` «Տղա՛ ջան, այդ մարդու համար այդքան բան ես անում, ինքը քո համար կանե՞ր», պատասխանում էր. «Ե՛ս հո չե՞մ անում, որ ինձ համար անեն»: Մեր գյուղում հիմա Հայկին հիշելիս ասում են` «զուլալ աղբյուր էր…»: Գիտե՞ք, երբ զոհվածների մայրերով խոսում ենք մեր տղաների մասին, ասես, նույն մարդու մասին խոսենք. նրանք շատ նման են` բնավորությամբ, վարքուբարքով, հոգեկերտվածքով:

Տարօրինակ զուգադիպություններ շատ են եղել այն օրերին, երբ կորցրին Հայկին.

-Դեպքից երկու օր առաջ՝ օգոստոսի վերջն էր, մեր բակի յոթ կանաչ ծիրանենիներն ու բալենիները սկսեցին չորանալ: Հայկս այդ այգին հոր հետ էր տնկել… Դեպքի առավոտյան, երբ դեռ չգիտեինք կատարվածը, մեր շունը մարդու պես լուռ, արցունքներով լաց էր լինում… Զարմանում էինք` ի՞նչ եղավ էս շանը:

…Ղուկասիս մեջ Հայկից շատ բան կա: Նրանք զույգի նման են մեծացել. տարիքային տարբերությունը փոքր է: Ղուկասս շատ շփվող է, անմիջական, կատակը միշտ շուրթերին: Շատ անուշ տղա է: Հայկի զոհվելը Ղուկասիս անմիջապես մեծացրեց… Երբ գերեզման էի գնում, ու հուզմունքս խեղդում էր կոկորդս, հենց այդ ժամանակ հաճախ ծառայավայրից Ղուկասը զանգում էր. կարծես զգար հոգուս ցավը: Ուրախ ձայնով էի իրեն պատասխանում: Բայց նրան չես խաբի. հարցնում էր՝ «Մա՛մ, որտե՞ղ ես»: «Հայկիս մոտ եմ, բալե՛ս»: «Հո չե՞ս լացում, չլացե՛ս»:

Ղուկասի ծառայության վերջին ամիսներին Հովհաննեսը ամեն առավոտյան արթնանալով՝ օրերն էր հաշվում: Զորացրման օրն էլ հոր հետ միասին էին գնացել զորամաս՝ Ղուկասին տուն բերելու:

Գագիկը՝ Ղուկասի հայրը, չի «կշտանում» որդուն նայելուց.

-Ղուկասը տուն եկավ կոփված, ամրացած, հասունացած՝ որպես կայացած տղամարդ: Ամեն ինչի համար շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ երկրորդ որդիս էլ պատվով ծառայեց… Սա հոր համար մեծ հպարտություն է:

Գագիկն իր գնահատանքի խոսքն է ասում զորամասի հրամանատարի՝ փոխգնդապետ Հովհաննես Գաբրիելյանի մասին.

-Արտակարգ անձնավորություն է՝ զինվորին հասկացող, ծնողի պես հոգատար և ուշադիր: Գիշերով անգամ ստուգել է. որ զինվորի վրա բաց է եղել, մոտեցել, ծածկել է: Բառեր չունեմ՝ արտահայտելու շնորհակալությունս:

Զորացրման օրը ամբողջ ստորաբաժանումով Ղուկասին երգով են ճանապարհել. «Թող երկինքը միշտ պայծառ շողա, և մեր ախպերը բարով տուն գնա»:

-Շատ հուզիչ ու ուրախ օր էր,- պատմում է Ղուկասը:- Տղերքը շախով-շուխով ինձ հաջող արեցին: Զորացրման օրը էնպիսի դրական զգացողություններ ես ունենում, էնպես վառ են լինում տպավորություններդ, էնքան հպարտ ես, որ արժե հենց միայն այդ օրվա համար մի երկու տարի էլ ծառայել,- ուրախ ծիծաղում է Ղուկասը:

Ութ ամիս կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով տնեցիներին, մորը չէր տեսել.

-Երբ տուն եկա, մի քանի օր դեռ չէի հավատում, որ վերջ, ավարտվեց ծառայությունս: Ընկերներիս հետ երբ խոսում ենք, բոլորի մոտ այն զգացողությունն է, թե՝ մի քանի օրից էլի ետ ենք գնալու:

-Ի՞նչ տվեց ծառայությունը քեզ,- հարցնում եմ Ղուկասին:

-Ծառայությունը շատ բան է փոխում տղամարդու կյանքում: Ծառայեցի ու եկա: Հպարտ եմ, որ իմ ծառայությամբ եղբորս անունը, պատիվը բարձր պահեցի: Շատ ու շատ լավ ընկերներ ձեռք բերեցի: Դժվար պահին, ուրախ պահին ընկերներս միշտ կողքիս են եղել:

-Ծառայությանդ ամենաուրախ օրը կհիշե՞ս:

-Տագնապով վերկացից հետո գնում էինք զորավարժության: Երբ հասանք բնագծեր, մեզ երկու-երկու բաժանեցին. ընկերներով տարբեր կետերում էինք մեր խնդիրը կատարելու: Երեք օր իրար չէինք տեսել: Վերջապես բոլորով էլի իրար գլխի հավաքվեցինք: Ամենաուրախ օրս այդ էր: Բանակային ընկերությունը կյանքիս ամենամեծ ձեռքբերումն է:

Հաջորդ ձեռքբերումը զենքդ է, զինվորական մասնագիտությունդ: Նռնականետորդ՝ ՀԱՆ-17-ի նշանառու եմ: Սկզբում չէի գիտակցում իմ զենքի ուժը, հնարավորությունները: Հետզհետե, սակայն, հասկացա, զգացի: Հիմա արդեն գիտեմ, որ ամենամտերիմ ընկերը հենց զենքդ է, որին մարտադաշտում «կես խոսքից» պիտի հասկանաս:

Մեծ հաջողություն է նաև լավ հրամանատար ունենալը: Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը մեր ավագ ընկերն էր: Զգում էինք նրա նվիրվածությունը, սերը ամբողջ զորքի հանդեպ: Բարի ու շատ խելացի մարդ է: Բայց խիստ է հանձնարարություններն ու հրամանները կատարելու հարցում: Միշտ ասում էր. «Հիմա խիստ պետք է լինեմ հետներդ, որ գիտակցեք՝ ինչ է ծառայությունը, ինչու եք ծառայում, ոնց է պետք ծառայել, որ ողջ ու առողջ ձեզ ձեր ծնողներին հասցնեմ, տղե՛րք ջան»:

-Դու արդեն զորացրվեցիր, հանձնեցիր հերթափոխը նորակոչիկներին: Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց:

-Անփորձանք ծառայելու համար պետք է շատ ուշադիր լինել ու կարգապահ: Վերադասը հենց այնպես խստություն չի անի. ամեն ինչ իր նշանակությունն ունի: Անփութությունը բանակում անթույլատրելի է:

-Ղուկա՛ս ջան, դու և ընկերներդ, եթե անհրաժեշտություն լինի, արդյոք պատրա՞ստ եք նորից զենք վերցնելու:

-Անպայման: Եվ ինչ էլ լինի, ես կգտնեմ հրամանատարիս, նրա կողքին կկանգնեմ: Հենց նրա հետ կուզենայի մարտի գնալ: Ինքն էլ նույնն էր ասում. «Ղուկա՛ս ջան, մի բան որ լինի, կգաս, միասին կգնանք մարտի»: Հենց էդպես էլ կանեմ, պարո՛ն հրամանատար: Պատի՛վ ունեմ:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

http://www.hayzinvor.am


Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն...

15:29

Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից

Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից

14:48

Դատախազությունը հաստատեց՝ Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել

Դատախազությունը հաստատեց՝ Արարատի մարզի դատախազը հրաժարական է...

14:23

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա...

14:08

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները....

13:02

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի...

12:37

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

12:21

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ Ծառուկյան

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ...

12:14

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի...

11:48

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի...

11:22

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել...

11:04

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ դարձած անձը. Նարեկ Կարապետյան

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ...

10:48

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական...

10:22

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

09:45

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:18

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների...

09:02

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների...

18:38

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցները․քաղաքապետարան

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի...

18:22

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային...

17:53

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել...

17:38

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44