Չեմ կարծում, թե որեւէ լուրջ բան արվել է Հայաստանում բիզնեսները փրկելու համար: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Փրկել բառն եմ օգտագործում, որովհետեւ մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած: Խոսքը պետք է լինի ոչ թե արտոնյալ վարկերի մասին, այլմի շարք միջոցառումների մասին: Առաջին հերթին հարկային արտոնություններ, օրինակ մեկ տարի չհարկել լորտը որեւէ հարկատեսակով եւ այլն: Պետք է համալիր միջոցառումներով առաջ գնալ:
Երբ բիզնեսն ամբողջությամբ կանգնած է, դու արտոնյալ վարկ տալով խնդիր չես լուծում, միայն վարկային բեռն ես ավելացնում այդ բիզնեսի վրա: Տվյալ դեպքում արտոնյալ լինելն էլ պայմանական է այսօրվա պայմաններում, երբ Եվրոպայում փողը բավական էժան է: Այն, ինչն այստեղ արտոնյալ են ասում, Եվրոպայում ընդհանրապես միջին վարկային տոկոսն է, միգուցե ավելի ցածր: Տվյալ դեպքում ես չեմ համարում, որ արվել է որեւէ լուրջ քայլ բիզնեսին աջակցելու համար»,-ասաց Քոչարյանը:
Նա նաեւ նկատեց, որ քայքայված բիզնեսը հնարավոր չի լինելու 1-2 ամսում վերականգնել, տարիներ են պահանջվելու. «Սա պարզ ճշմարտություն է, որը իմ կարծիքով չեն հասկանում: Գիտե՞ք ինչու չեն հասկանում, որովհետեւ այնտեղ ոչ մեկը իր կյանքում 5 աշխատատեղ չի ստեղծել»:
Անդրադառնալով կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումներին, Քոչարյանն ասաց. «Ամենից վատն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես մարդկանց լավություն անելու քայլեր: Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն: Եթե այս պայմաններում դուք նույնիսկ այդ քայլերը չանեք, ապա ինչո՞վ պետք է զբաղված լինեք ընդհանրապես: Պետք է պարզապես հիշել, թե ինչի համար է կառավարություն եւ իշխանությունը: Իրենց գրպանից չի այդ ամենը, իրենք պետք է ճիշտ կառավարեն, ճիշտ եկամուտներ ստանան, տնտեսությունը զարգանա, դժվար պահերին պետք է այո, մարդկանց կողքին, բիզնեսների կողքին կանգնել»:
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:41
12:16
11:43
11:27
11:08
10:49
10:21
10:13
10:01
22:37
22:32
22:29
22:15
13:52 03.09.26
12:16 03.09.26
10:01 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
11:43 03.09.26
13:47 03.09.26
13:41 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02