Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր «Համավարակի քաղաքական ազդեցությունը» խորագիրը կրող առցանց ծրագիր: Վերջինս կազմակերպվել էր ՀՀԿ ԵԿ միջազգային գործընկերներ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Ռոբերտ Շուման ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրին մասնակցել են Արևելյան գործընկերության (EaP) երկրներից (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) ԵԺԿ (EPP) քույր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները: «Համավարակի ողջ ընթացքում ինչպես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ նրա երիտասարդական կազմակերպությունը շարունակել են համագործակցությունը իրենց միջազգային գործընկերների հետ: Այս ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք բազմաթիվ կրթական ծրագրեր մեր գործընկերներ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Ռոբերտ Շուման ինստիտուտի հետ, սակայն այս ծրագիրը առաձնանում էր, քանի որ նրան մասնակցում էին երիտասարդներ ԵԺԿ-ի հետ աֆիլացված մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական կառույցներից: Հպարտ ենք, որ ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովը ունակ է իր նախաձեռնությամբ կազմակերպել նմանօրինակ դասընթաց: Սա ևս մեկ անգամ փաստում է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի բարձր մակարդակի համագործակցությունը միջազգային կառույցների հետ»,- նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Ծրագրի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները խոսել են իրենց երկրներում առկա քաղաքական իրադրությունների մասին, իսկ բանախոսները ներկայացրել են համավարակի ընթացքում ազգային կուսակցությունների դիրքերի ամրապնդման գործընթացը և դրան դեմոկրատական կուսակցությունների հակազդման փորձերը, ինչպես նաև քննարկվել են աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունները Արևելյան գործընկերության երկրների վրա: «Այս ծրագիրը կարևորվում էր նրանով, որ առաջին անգամ ՀՀԿ ԵԿ-ն նախաձեռնել էր դասընթաց Արևելյան գործընկերության պահպանողական աջակենտրոն թևի կուսակցությունների երիտասարդների համար: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել ծրագրին հրավիրված բանախոսներին, որոնց թվում էին ԵԺԿ փոխնախագահ Զիգֆրիդ Մուրեշանը և ԵԺԿ արտաքին կապերի քարտուղար Պատրիկ Վոլլերը, ինչպես նաև անցկացվել է պանելային քննարկում համաեվրոպական ճանաչում և ազդեցություն ունեցող երիտասարդական կառույցների ղեկավարներ Լիդիա Պերեիրայի (YEPP), Խավիեր Հուրտադո Միրայի (DEMYC) և Կառլո Անգրիսանոյի (EDS) հետ»,- ասաց ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը:
12:33
12:21
12:03
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
10:09 02.09.26
11:03 02.09.26
10:22 02.09.26
10:42 02.09.26
10:39 02.09.26
10:54 02.09.26
11:14 02.09.26
11:33 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02