Թուրքիան կողմ է Միջերկրական ծովում էներգետիկ ռեսուրսների արդար բաշխմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Թուրքիան պատրաստ է բանակցությունների և հանդես է գալիս ռեսուրսների արդար բաշխման օգտին»,- հայտնել է այդ երկրի ԱԳՆ ղեկավարը: Չավուշօղլուն Հունաստանին նաև նախազգուշացրել է Կաստելորիզո կղզի զինվորականներ չուղարկելու մասին՝ կարծիք հայտնելով, որ այդ դեպքում Աթենքը պարտված կողմ կլինի: Հունիսի 9-ին Հունաստանը և Իտալիան համաձայնագիր ստորագրեցին Իոնական ծովում երկու երկրների միջև բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման վերաբերյալ: Օգոստոսի 6-ին Հունաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները համաձայնագիր էին ստորագրել Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին: Այս երկու պայմանագրերն էլ արդեն վավերացվել են Հունաստանի խորհրդարանի կողմից: Աթենքը նախատեսում է նաև հետագայում նմանատիպ համաձայնագրեր կնքել Կիպրոսի, Լիբիայի և հնարավորության դեպքում նաև Թուրքիայի հետ: Օգոստոսի 26-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում հայտարարեց, որ, օրինագիծն անհապաղ ներկայացնելով, Հունաստանը Իոնյան ծովում 6-ից 12 ծովային մղոն դեպի արևմուտք ընդլայնելու է իր տարածքային ջրերը: Ըստ Միցոտակիսի, դա վերաբերում է Հունաստանի Իոնական կղզիներից մինչև Պելոպոննեսի թերակղզու Թենարոն հրվանդանի միջև ընկած տարածքին: Վարչապետը հավելել է, որ Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն Իտալիայի և Ալբանիայի իր գործընկերներին արդեն տեղեկացրել է Հունաստանի որոշման մասին: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը օգոստոսի 29-ին Հունաստանին սպառնացել էր պատերազմով, եթե վերջինս իր տարածքի ջրերը Էգեյան ծովում 12 ծովային մղոնով ընդլայնի: Անկարան նաև հայտարարել էր, որ չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, և իր հետազոտական Oruc Reis նավը ռազմանավերի խմբի ուղեկցությամբ ուղարկեց Կաստելորիզո կղզու հունական շելֆային գոտի՝ սեյսմիկ հետազոտության համար: Իր հերթին, Հունաստանը լրիվ պատրաստության վիճակի էր բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները:
12:33
12:21
12:03
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
10:09 02.09.26
11:03 02.09.26
10:22 02.09.26
10:42 02.09.26
10:39 02.09.26
10:54 02.09.26
11:33 02.09.26
11:14 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02