«Վերաբաշխումն անհրաժեշտ է նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով ոստիկանությանը գումար հատկացնելու համար»,- այսօր կառավարությանօրակարգի հերթական հարցը զեկուցելիս հայտնեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
Տեղեկացնելով, որ գնումները կատարելու համար առաջարկվում է վերաբաշխում կատարել 2020 թվականի բյուջեում՝ ոստիկանապետը հավելեց, որ նոյեմբերի 1-ին 10 մեքենա կներկրվի, իսկ 140-ը՝ դեկտեմբերի 20-ին:
Նրա խոսքով, մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով ոստիկանության բարեփոխումների ընթացքը, նշեց, որ արդեն իրականացվել է դասախոսների մրցութային կարգի ընտրություն, և հոկտեմբերից կմեկնարկի 5-ամսյա դասընթացի փուլը:
Նրա խոսքով, մեկ տեղի համար դիմել են և կմրցեն երեք անձ:
Բադասյանը հայտնեց, որ մրցույթի արդյունքում կընտրվեն 770 հոգի:
«5-ամսյա դասընթացից հետո 2021-ի առաջին եռամսյակի ավարտին 700-հոգանոց կազմով պարեկային ծառայությունը պատրաստ կլինի մեկնարկելու: Այնուհետև նույն ընթացակարգերով և ավելի զարգացնելով ներդրված մեխանիզմները՝ պարեկային ծառայությունը կտարածվի փուլ-փուլ ողջ հանրապետության տարածքում»,- շեշտեց նախարարը:
Նրա հավաստիացմամբ, ծառայությունը կունենա նաև նոր զենքի տեսակ, որը նախատեսվում է ձեռք բերել աշնանը:
12:33
12:21
12:03
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
10:09 02.09.26
11:03 02.09.26
10:22 02.09.26
10:42 02.09.26
10:39 02.09.26
10:54 02.09.26
11:33 02.09.26
11:14 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02