Ռուսաստանն ասում է՝ ես իմ երկիրը փակել եմ, կարանտին ա, չեմ թողնում մարդ մտնի. Հիմա ես իրեն ոնց պարտադրեմ, որ քեզ թողնի երկիր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ի դիմաց Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Այլ խնդիր է, որ ձեր կնոջն ու երեխաներին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան միջոցով կազմակերպեմ, բերեմ Հայաստան: Քանի որ հիմա դուք չեք կարող մեկնել այնտեղ, իսկ ես Ռուսաստանի իշխանության վրա լծակ չունեմ, առաջարկում եմ այնտեղ ձեր ընտանիքի անդամներին բերենք այստեղ»,-ասաց նա: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Որ երկիրը բանակցում է Ռուսաստանի հետ, սահմանը չի բացում, իսկ որ երկիրը լավ է բանակցում, բացում է: Օրինակ Թուրքիան: Հենց հիմա էլ թուրքերը գնում են Ռուսաստան աշխատելու»: Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ չկա նման բան, որ ընդամենը երեք ինքնաթիռ է գնացել Թուրքիայից, որից հետո նորից դադարեցվել են չվերթները: ռուսները գնում են Թուրքիա հանգստանալու, ու հիմա նորից փակել են ճանապարհները, մարդիկ չեն կարողանում հետ վերադառնալ, քանի որ երկրորդ ալիքին են սպասում»: Ալեն Սիմոնյանը հավելեց, որ հիմա Հայաստանը պատրաստ է թույլ տալ իր քաղաքացիներին մեկնել այլ երկրներ եւ այդ երկրներից մարդկանց ընդունել, մնում է այդ երկրները համաձայնեն:
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
14:36 01.09.26
14:48 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
14:52 01.09.26
10:09 02.09.26
15:15 31.08.26
11:03 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02