«Մենք ուսումնասիրել ենք տարբեր պետություններում սահմանված վճարների չափերը, ինչպես նաև որոշակի հաշվարկներ ենք արել մեր մեքենաների, ճանապարհների վիճակը, այլ պարամետրերը և եկել ենք այն եզրահանգման, որ միջինացված օպտիմալ գինը 50 դրամն է»,- հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ճանապարհային վճարների նոր նախագիծը: Փաստաթղթով սահմանվող այդ գումարը վերաբերում է 12 տոննա և ավել բեռնատարողունակություն ունեցող մեքենաներին: Փոխնախարարը նշեց, որ փոփոխությունը բխում է ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի դրույթներից: Նրա խոսքով, քննարկումների ժամանակ եկել են այն համոզման, որ այն պետք է արվի աստիճանաբար և բոլոր մեքենաների համար միանգամից վճար սահմանելը նպատակահարմար չէ: ՏԿԵ նախարարության մյուս նախագծով միջպետական ուղևորներ և բեռներ տեղափոխող կազմակերպությունները պետք է համապատասխանեն որոշակի միջազգային պահանջների, որը կրկին սահմանված է ոչ միայն ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված համագործակցության հաձայնագրով, այլև՝ Որակի խարտիայով: Արմեն Սիմոնյանի խոսքով, այդ կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն և բարի համբավ: Կարգավորումների համաձայն՝ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդները կանցնեն որակավորման դասընթացներ, որոնք ավարտվում են թեստավորմամբ: Թեստավորումը հաջող անցնելու դեպքում, ըստ փոխնախարարի, վարորդները կստանան միջազգային որակավորման վկայական և հաջորդող 5 տարին մեկ կանցնեն մասնագիտական դասընթացներ, որը կարձանագրվի նրանց միջազգային նշանակության ՄՈԲ վկայականներում: Արմեն Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ նախարարության մեկ այլ օրենսդրական նախագծով սահմանվելու է օգտահանման (ուտիլիզացիայի) վճար, որը թույլ կտա նոր ներմուծվող մեքենաներից գանձվող օգտահանման վճարը փոխանցել պետական բյուջե և հետագայում այն օգտագործել այն կազմակերպություններին ֆինանսավորելու համար, որոնք կզբաղվեն մեքենաների ուտիլիզացիայով: Ըստ փոխնախարարի, այն թույլ կտա որոշակիորեն թարմացնել մեքենաների պարկը: Փոխնախարարը հայտնեց, որ կանոնակարգվում է նաև մեքենաների տեխզննման գործընթացը, որով սահմանվելու է, որ նոր մեքենաները 4 տարուց հետո միայն երկու տարին մեկ պետք է անցնեն տեխնիկական զննություն, իսկ 10 տարի հետո՝ ամեն տարի: Սիմոնյանի խոսքով մշակվելու է էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ազատվել տեխզննման կտրոնից, որ շատ դեպքերում ձևական բնույթ է կրում: Ըստ նրա, այս դեպքում պարտադիր է լինելու տեխնիկական զննության կայան այցելելը և զննում անցնելը, իսկ այդ գործընթացին առցանց հետևելու է լիազոր մարմինը:
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
14:36 01.09.26
14:48 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
14:52 01.09.26
10:09 02.09.26
15:15 31.08.26
11:03 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02