Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին ժամանակավորապես փոխարինող Սամվել Առաքելյանը հասցրել է պաշտոնավարման մի քանի օրվա ընթացքում հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրում։ Նախ՝ մամուլը գրեց, որ Առաքելյանն ապօրինի ձևով, առանց Ալվինա Գյուլումյանին տեղյակ պահելու, նրա աշխատասենյակի զավթման «օպերացիան» է կազմակերպել, ապա վերադարձրել է դատավորների որոշմանը հանձնված պատգամավորների դիմումը՝ առանց նրանց գիտության: Այս մասին գրում է politik.am–ը։ Այսօր էլ Politik.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Առաքելյանը, անտեսելով ցուցանակը, որում հստակ նշված է, որ ՍԴ կայանատեղիում իրավունք ունեն կայանել միայն ծառայողական մեքենաները, իր անձնական 36 FD 874 պետհամարանիշով մեքենան կայանել է այդ վայրում։ ՍԴ մեր աղբյուրի փոխանցմամբ, Առաքելյանն իրեն արտոնյալ է զգում, սկսել աշխատակիցների հետ շփվել բավականին կոպիտ և ցանկացած քայլ համաձայնեցնում է Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի հետ։ «Այդ վարքագիծը ունի իր գինը. նրան խոստացվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ Վահե Գրիգորյանին այդ հույսով ինֆորմացիայով ապահովող և օժանդակող ՍԴ աշխատակից Արմենակ Մինասյանցի փոխարեն»,-ասել է politik.am–ի աղբյուրը։ Ի դեպ, ՍԴ դատավոր Արայիկ Թունյանն էլ, առանց սպասելու Գյուլումյանի վերջնահաշվարկին, լիազորությունների դադարման արձանագրմանը, հասցրել է իրենով անել նրա ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե իբր այն իսկզբանե իրեն պետք է պատկաներ։ Այսպիսով, ՍԴ-ում իսկական քաոս է ոչ միայն դատարանի լիազորությունների կատարման, այլև կառավարչական առումով։ Գործերի քննությունը կանգ է առել, ժամկետներ են սպառվել, մարդկանց իրավունքներ խախտվել, իսկ լուծումներ առկա չեն։ Բայց սա չի խանգարում Սահմանադրական արդարադատություն իրականացնողներին կենտրոնանալ սեփական բարեկեցության վրա՝ ի ցույց դնելով ճգնաժամի մյուս՝ բարոյական կողմը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը զավթել է ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակը։ Իսկ տիկնոջը նույնիսկ չեն տեղեկացրել, որ մի խումբ մարդիկ պետք է մտնեն իր աշխատասենյակ և անձնական իրերը հանեն այնտեղից։
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:36 01.09.26
14:48 01.09.26
13:54 01.09.26
11:13 31.08.26
14:02 01.09.26
14:52 01.09.26
11:26 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02