ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկացի հայտնի լրագրող Հյու Հյուիթին տված հարցազրույցում իր դիրքորոշումն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսի դեմ ռուսական եւ չինական պատվաստանյութերի գնահատման վերաբերյալ: «Ամբողջ աշխարհը պետք է մանրազնին ուսումնասիրի եւ համոզվի, որ մենք ունենք իրական գիտական տվյալներ այնպես, ինչպես պահանջում ենք յուրաքանչյուրից, ով վաճառքի եւ տարածման համար պատվաստանյութ է առաջարկում: ԱՀԿ-ի հանդեպ իմ վստահության մակարդակը մոտ է զրոյին` գիտականորեն հիմնավորված, ոչ թե քաղաքական տեսակետից գործելու նրա ունակության իմաստով: Եվ մենք տեսանք, թե ինչպես են ռուսներն ու չինացիները շտապում այդ պատվաստանյութերը շուկա հանել՝ փորձելով հասնել ոչ թե բժշկական կամ համաճարակաբանական, այլ քաղաքական-դիվանագիտական առաջխաղացման: Դա չի բխում աշխարհի շահերից: Եթե շուկա հանենք պատվաստանյութ, որը չի աշխատում, դա կարող է հանգեցնել հետագա ոչնչացման, մարդկային կյանքերի հետագա կորուստների: Եվ մենք տեսանք, թե ինչպես է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կոծկել վիրուսը, որը եկել է իրենց երկրից: Հուսով եմ, որ նրանք չեն նախաձեռնի այնպիսի գործողություններ, որոնք ավելի շատ վտանգի կենթարկեն աշխարհը»,- հայտարարել է Մայք Պոմպեոն:
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
14:36 01.09.26
14:48 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
14:52 01.09.26
10:09 02.09.26
15:15 31.08.26
11:03 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02