ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ կարճվել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
«Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն, որը www.dasaran.am կայքի միջոցով տրամադրում է էլեկտրոնային մատյանի, օրագրի և դրա հետ կապված մի շարք այլ ծառայություններ, դիմում էր ներկայացրել հանձնաժողով ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հայտնելով, որ նախարարության և նրա պաշտոնատար անձանց կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք միտված են եղել Dasaran հարթակը շուկայից դուրս մղելուն։
Ըստ դիմումատուի՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի («ԿՏԱԿ») Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) շրջանակում առաջարկվող էլեկտրոնային մատյանի առցանց ծառայությունը 2020 թվականի մարտից պարտադրվել է հանրակրթական դպրոցներին, տնտեսվարողների նկատմամբ սահմանվել և կիրառվել են խտրական պայմաններ՝ սահմանափակելով մրցակցությունը:
Վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործողություններն ու վարքագիծը չեն կարող որակվել որպես պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող: Մասնավորապես, նախարարության կողմից մատյանի լրացման հետ կապված գործունեությունը չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության առարկա, այդ առումով «ԿՏԱԿ»-ը չի հանդիսանում տնտեսավարող սուբյեկտ, հետևաբար մատյանները Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) միջոցով վարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը չի կարող ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և «ԿՏԱԿ»-ի միջև:
Միաժամանակ հանձնաժողովն արձանագրել է, որ էլեկտրոնային մատյաններում առկա տեղեկություններն օգտագործելու միջոցով հնարավոր է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործունեությունը չի ներառվում վարչական ռեգիստրների վարման և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացներում:
Այս պարագայում էլեկտրոնային մատյանների միջոցով ստացվող տեղեկությունները միայն «ԿՏԱԿ»-ի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով օգտագործվելու դեպքում «ԿՏԱԿ»-ը կունենա մենաշնորհ դիրք, որը օրենքով նախատեսված չլինելու պայմաններում անթույլատրելի է:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դիտարկել տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ «ԿՏԱԿ» ՊՈԱԿ-ի համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ էլեկտրոնային մատյաններում ներառվող տեղեկությունները ստանալու հնարավորություն ընձեռելու հարցը՝ հստակ տարանջատելով այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանները և պայմանները վարչական ռեգիստրների վարման գործառույթի և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացում ներառվող գործունեության իրականացումից:
14:45
14:15
14:03
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
14:03 10.05.26
15:33 09.05.26
11:16 09.05.26
14:06 09.05.26
16:21 09.05.26
11:55 09.05.26
16:45 09.05.26
15:49 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44