ARM | RUS |

Կրթության ոլորտում կառավարության ռազմավարությունը պետք է բխի հայության առջև կանգնած ինքնութենական մարտահրավեր­ներից, այլ ոչ դրսից պարտադր­ված գլոբալիստական օրակարգից․ «Ազգային օրակարգ»

09.09.20 | 13:07

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը և նույն հանձնախմբի անդամ Անահիտ Հակոբջանյանը վերլուծությունն են արել հանրակրթության ոլորտում վիճակի և զարգացումների վերաբերյալ: Վերլուծությունը կարող եք կարդալ ստորև։

Իշխանափոխությունից հետո Հայաստանում մարդիկ երկար սպասեցին հասարակական կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների, սակայն այդպես էլ մնացին սպասելով: Մի որոշ ժամանակ հասարակությունը դեռ անսաց քայլականներին աստվածացրած զանգվածի «Թողեք թող աշխատեն» կոչերին, հետո կամաց-կամաց հետ քաշվեց՝ կորցնելով ամեն հույս: Սա մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բայց կան հարցեր, որոնցում անգամ աննշան սխալը կամ չմտածված գործողությունը ավելի մեծ ավերներ է գործում: Օրինակ` կրթության խնդիրները:

Կրթական համակարգը ենթակա է լուրջ, համառ և երկարատև բարեփոխումների:

2020 թվականի փետրվարի 24-ի խորհրդարանական լսումների ժամանակ կրթության գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարութ­յունյանը նկատել է. «Մենք այլևս հրաժարվում ենք կրթության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից»: Այստեղ տեղին է ժողովրդական խոսքը. հարկավոր է տասն անգամ չափել, մեկ անգամ՝ կտրել:

Իշխանությունը պնդում է, որ ամենաազգային կառավարությունն է, որ երբևէ եղել է նորանկախ Հայաստանում: Այդ դեպքում անհաս­կա­նա­լի է, թե ինչու են հարվածի տակ հայտն­վել հատկապես «Հայոց լեզու», «Հայ գրականու­թյուն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմու­թյուն» առարկաները, որ ռազմավարա­կան նշա­նա­կու­թյուն ունեն մեր երկրի հա­մար: Իսկ հարվածը մեկը չէր, երկուսը չէր, երեքը չէր:

Դեռևս փետրվարին առաջարկվեց փոփոխություններ մտցնել «Բարձրագույն կրթության և գի­տու­թյան մասին» ՀՀ օրենքում: Նախագծի առավել խնդրահարույց կար­գա­­վո­րում­­ներից էր հայոց լեզվի` որպես արտոնյալ կարգավիճակ ունեցող առարկայի բա­ցա­կայությունը: Գործող օրենսդրական կարգավորումներով՝ «Հայոց լեզու և հայ գրա­կա­նություն», «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիր է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, իսկ նոր օրենքի նախագծով տվյալ առարկաների պար­տա­դիր դասավանդումը դառնում է կամընտրական:

Հայագիտության հանդեպ երկրորդ, ոչ արդարացի որոշումը կայացվեց՝ մագիստրոսա­կան մասնագիտացումների ցանկից հանելով հայագիտական մասնագիտացումներով կրթություն ստանալու դեպքում եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման հնարա­վորությունը:

Բուհական ընդունելության միասնա­կան քննություններին մասնակցել էր շուրջ 12 000 դիմորդ, որոնցից մոտ 700-ը, ստանալով համեմատաբար բարձր միավորներ, զրկվել էր (պայ­մանավորված կրթության մասին օրենքի հոդված 15-ի կետ 5-ի և բուհերի ընդունե­լության կարգի փոփոխությամբ) հայտա­գրված մասնագիտությունների առաջնահեր­թությամբ բարձ­րա­գույն կրթություն ստանալու իր իրա­վունքից: Դիմորդների և նրանց ծնողների արդարացի բողոքի դեմ ոստիկանությունը անհա­մաչափ ուժ էր կիրառել՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքների սահմանա­փակ­ման պատճա­ռա­բանությամբ նրանց բերման ենթարկելով:

Հուլիսի կեսերին հանրային քննարկման դրվեցին հանրակրթության առարկայա­կան չափո­րո­շիչ­նե­րը և օրինակելի ծրագրերը:

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների չափորոշիչ­ների վերաբերյալ հնչեցված բազ­մա­թիվ մասնագիտական կարծիքները (բուհերի մաս­նա­գի­տա­կան ամբիոնների, ՀՀ ԳԱԱ պատ­մու­թյան, գրականության ինստիտուտների, Հայ Առա­քե­լա­կան Եկեղեցու, քաղաքական և հա­սա­րակական գործիչների, առանձին անհատների), ցա­վոք, ցույց տվե­ցին, որ չափորոշիչները խիստ վտանգավոր են, թշնամական և չեն բխում մեր երկրի ռազմավարական և անվտանգային շահերից, թիրախավորում են կրթական գործընթացում ազգայինի բովանդակությունը:

Առարակայացանկից հանվել է «Հայոց եկեղեցու պատմու­թյուն» առարկան: Այս փոփո­խու­թյուն­ը կայացվել է Եկեղեցու թի­կուն­քում, ՀՀ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարա­բերությունների մասին օրենքի ութերորդ հոդվածի խախտմամբ: Անքննելի է, որ յուրա­քանչյուր ծրագիր, դասա­գիրք, ուսումնական գործընթաց շարունակական բարելավման կա­րիք ունի, սակայն ժխտողա­կան ու բացասման մոտեցում­ները կարող են լուրջ կորուստ­ների հանգեցնել: «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի բովանդակությունից «Հայոց պատմութ­յան» մեջ ինտեգրվել են ժամանակագրական տվյալներով որոշ դասանյութեր և շատ հպանցիկ ծանոթացում արժեք­նե­րին, ավանդույթներին:

Չնայած նախարարությունը հանրակրթության առարկայացանկից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դուրսբերումը համարում է սուտ մտահոգություն և ան­հանգստու­թ­յուն, սակայն մինչև օրս առարկայի չափորոշիչը հանրային քննարկ­ման չի ներկայացվել: Անհրաժեշտ է ձևավորել և զար­գաց­նել նախաբանակային պատրաստության նոր հա­մա­կարգ, որը, բացի «ՆԶՊ» առար­կա­յի դասավանդումից, կներառի, օրինակ, որոշակի պարբերականությամբ ճամ­բա­րա­յին հավաքներ, որտեղ աշակերտները ընդհանուր պատկերացում կկազմեն բա­նա­կա­յին ծառայության մասին:

Ճիշտ են իշխանությունների այն պնդումները, որ այս ուսումնական տարում սեռա­կան կրթություն չի իրականացվելու, բայց սուտ են այն հավաստիացումները, որ առաջարկ­վող չափորոշիչ­ներում դրանք բացակայում են: Մասնագետների դիտարկմամբ՝ տարբեր առար­­կա­­­յա­կան չա­փո­րոշիչներում առկա է Լանզարոտեի աղմկահարույց կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վածի (սեռական դաստիարակության միջոցով սեռական շա­հա­գործ­ման, սե­ռա­կան բռնու­թյան ու վտանգի հետ կապված տեղեկատվություն՝ տարրական և միջին դպրո­ցում) դրույթ­ների կիրառելիությունը: Ըստ մասնագետների՝ ներ­կա­յաց­ված է հա­մա­­պարփակ սեռական կրթու­թյան մոդել (ԱՀԿ-ի ստանդարտներին համա­հունչ)։ Կան մի քանի տասնյակ գիտական ապացույց­ներ, որ այս ձևով կրթելիս դե­ռա­հա­սության տարիքում հղիու­թյան դեպքերն ու սեռավարակների տարած­վա­ծությունն ավելի են շա­տա­նում։

Ցանկացած քննադատական խոսք նախարարության կողմից համարվում է շահարկում և իջեցվում կենցաղային վեճի մակարդակի, այլակարծու­թյունը կամ անհամաձայնությունը ներկայացվում է որպես կեղծիք է և չարախոսություն: Նախարարը նույնիսկ պնդում է, որ այս չափորոշիչներով զարգացնելու են ժողովրդի լավագույն կողմերը, իսկ վատագույն կողմերը թողնվելու են անցյալում: Անհասկանալի է սակայն, թե ինչպե՞ս են որոշվել, ապա և ընտրվել լավ ու վատ կողմերը: Ո՞ր կողմում են չափորոշիչում հազվադեպ օգտագործված «ազգ», «հայրենիք» հասկացությունները, և որում՝ հաճախ հանդիպող «հանդուրժողականությունը»:

Կառավարության ռազմավարությունը և գործողությունները պետք է բխեն հայության առջև կանգնած ինքնութենական մարտահրավեր­ներից, այլ ոչ դրսից պարտադր­ված գլոբալիստական օրակարգից, և չպետք է վտանգեն մեր ազգային հենքը, սերունդների և պետության ապագան, խեղաթյուրեն մեր կրթական համակարգը: Ուստի, մենք պահանջում ենք վերանայել տարվող քաղաքականությունը, մասնագետների և հանրության լայն քննարկ­մամբ մշակել կրթական բարեփոխումների ազգային ծրագիր, որը ընդունելի կլինի հասարակության լայն խավերի կողմից։ Հակառակ դեպքում, քանի որ վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ «հանրակրթական չափորոշիչ­նե­րը արտահայտում են կառավարության ռազմավարական պատկերացումները, և որևէ բան իրենց չի շեղելու դրանցից», ապա հասարակության կողմից ներկայացված չափորոշիչների և կրթական ծրագրերի վճռական մերժման դեպքում, պետք է պատրաստ լինի լիարժեք քաղաքական պատասխանատվությունը ստանձնել և անձամբ հրաժարական ներկայացնել։


Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա

Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա

16:45

Ըստ Փաշինյանի՝ Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան

Ըստ Փաշինյանի՝ Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք...

16:21

Անհրաժեշտ է վերլուծություն, ինչպես նաև պետք է հաշվի առնել իրանական կողմի վերաբերմունքը․ Կոպիրկինը՝ TRIPP նախագծի մասին

Անհրաժեշտ է վերլուծություն, ինչպես նաև պետք է հաշվի առնել իրանական կողմի վերաբերմունքը․...

16:02

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում  ճգնաժամ չի տեսնում

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի...

16:01

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե ցավոք, դառնություն. Ռոբերտ Քոչարյան

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե ցավոք, դառնություն. Ռոբերտ...

15:51

Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, մեզնից դա խլեցին․ Գագիկ Ծառուկյան

Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, մեզնից դա խլեցին․ Գագիկ...

15:49

ԱԳՆ ղեկավար կազմը՝ «Հաղթանակ» զբոսայգում

ԱԳՆ ղեկավար կազմը՝ «Հաղթանակ» զբոսայգում

15:33

Քաղաքացիներն արգելափակվել էի Կարմիր կամրջի տակ

Քաղաքացիներն արգելափակվել էի Կարմիր կամրջի տակ

15:28

Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր չեն եղել․ Պեսկով

Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր չեն եղել․ Պեսկով

14:34

Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը` Հայաստանում

Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը`...

14:06

Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի․ Պուտին

Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի․ Պուտին

13:07

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին․ Արցախի ԱԺ նախագահ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին․ Արցախի ԱԺ...

12:49

Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ Վեհափառ

Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների...

12:34

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք․ Գագիկ Ծառուկյան

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք․ Գագիկ...

12:14

Եթե հնարավորություն ունենա՝ այս օրը մոռացության կտա․ Թաթոյան

Եթե հնարավորություն ունենա՝ այս օրը մոռացության կտա․...

11:55

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի...

11:38

Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում. Շարմազանով

Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ...

11:16

Այսօր առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը․ Ալեն Սիմոնյան

Այսօր առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը․ Ալեն...

10:52

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք

10:26

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման Սարգսյան

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման...

10:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44