ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, գրում է Fox Newsհեռուստաալիքը։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Նոբելյան կոմիտեին պաշտոնական խնդրագիր է ուղարկել Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ Քրիստիան Թիբրինգ Գեդդեն։ Վերջինս մրցանակի համար Թրամփի առաջադրման մասին Նոբելյան կոմիտեին ուղղված իր նամակում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն առանցքային դեր է խաղացել Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Կարծում եմ՝ պետությունների միջև խաղաղություն հաստատելու իր փորձերում նա ավելին է արել, քան մրցանակի մյուս թեկնածուների մեծ մասը», - հայտարարել է պատգամավորը հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նշվում է, որ Թրամփը վերջին 39 տարվա ընթացքում դարձել է ԱՄՆ-ի միակ նախագահը, որն իր երկիրը չի ներքաշել զինված հակամարտության մեջ: Պատգամավորը Սպիտակ տան ղեկավարին գովաբանել է Մերձավոր Արևելքից մեծ քանակությամբ զորքեր դուրս բերելու համար։
«Քանզի ակնկալվում է, որ մերձավորարևելյան մյուս երկրները կհետևեն ԱՄԷ-ի օրինակին, այդ համաձայնագիրը կարող է բեկումնային լինել: Այն Մերձավոր Արևելքը կդարձնի համագործակցության և բարգավաճման տարածաշրջան», - գրել է նա:
Նամակում նաև հիշատակվում է «նախագահի առանցքային դերը հակամարտող կողմերի միջև շփումներին աջակցելու, տարիների վաղեմություն ունեցող այլ հակամարտություններում նոր դինամիկայի ստեղծման հարցում, ինչպիսիք են՝ Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանային խնդիրը և Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հակամարտությունը»:
«Ես Թրամփի մեծ կողմնակիցը չեմ։ Հանձնաժողովը պետք է դիտարկի փաստերը և դատի հենց այդ փաստերով, այլ ոչ թե նրանով, թե ինչպես է նա երբեմն իրեն պահում։ Վերջին տարիներին խաղաղության մրցանակ ստացած մարդիկ շատ ավելի քիչ բան են արել, քան Դոնալդ Թրամփը։ Օրինակ՝ Բարաք Օբաման ոչինչ չի արել», - ասել է նա։
2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային՝ «միջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար»։
Հիշեցնենք, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, ժամանակավորապես կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:36 01.09.26
14:48 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
11:26 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02