Սեպտեմբերի 15-ից մեկնարկող նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: Խոսելով համավարակի կանխարգելման նպատակով կրթօջախներում նախատեսված միջոցառումների մասին՝ փոխքաղաքապետն ընդգծել է, որ խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության կանոնները՝ գծանշումներ, առավոտյան ջերմաչափումներ, հեռավորության պահպանում, ախտահանումներ՝ ամեն հերթափոխից հետո, դիմակների և անհրաժեշտ այլ պարագաների ճիշտ կիրառում: «Ուսումնական այս տարում ծնողները մեզ են վստահելու ոչ միայն իրենց երեխաների կրթությունը, այլև առողջությունը: Կրթական բոլոր հաստատությունները լինելու են մեր խոշորացույցի տակ, լինելու են նաև ստուգայցեր: Պետությունը և քաղաքային իշխանությունը միջոցներ են հատկացրել դպրոցների և մանկապարտեզների աշխատակազմերին ապահովելու անհրաժեշտ բոլոր պարագաներով: Դիմակի կամ ձեռնոցի համար գումար չի հավաքվելու: Եթե որևէ տեղ այդ նպատակով ծնողներից դրամահավաք կազմակերպվի, դա անհետևանք չի մնա»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը: Փոխքաղաքապետը նաև նկատել է, որ կանոնների պահպանումը պետք է սկսել տնից դուրս գալիս, ինչում մեծ դեր պետք է ունենան ծնողները: Նման հանդիպումներ կանցկացվեն նաև Երևանի մյուս վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02