«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով քննությունը վերաբացվեց, սակայն մինչեւ այժմ՝ այս երկու տարիների ընթացքում, չեն տրվել ամենակարեւոր հարցերի պատասխանները` ի վերջո, ովքե՞ր են սպանել 10-ը անմեղ զոհերին: Ու թեեւ հեղափոխությունից հետո ուժային տարբեր կառույցների ղեկավարներ հայտարարեցին, որ լուրջ բացահայտումներ են արել, այնուամենայնիվ, իրականում «Մարտի 1»-ի գործով գրեթե որեւէ նոր բացահայտում չկա: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. բոլորը կհիշեն, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»: Իսկ ինչո՞ւ ենք պնդում, որ Սասուն Խաչատրյանի խոսքերն ամենեւին էլ բացահայտում չեն եղել: Բանն այն է, որ դեռ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից հրապարակվել էր տեղեկատվական հաղորդում գործի ընթացքի վերաբերյալ, որտեղ արդեն իսկ նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները տեղակայված են եղել Լեո փողոցի խորքում՝ Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկում: Վերջին ստորաբաժանումն ավելի ուշ տեղափոխվել է Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ»: Այսինքն, դեռ 2011-ին նույն քննչական մարմինը հրապարակել է, որ զորքը տեղակայված է եղել մայրաքաղաքի կենտրոնում: Հետաքրքիր է՝ ինչու էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երկու տարի առաջ գրեթե նույնաբովանդակ ինֆորմացիան որպես դարի բացահայտում մատուցում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:29
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
12:21 08.05.26
12:14 08.05.26
11:04 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44