Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է Հայաստանում ամեն օր կորոնավիրուսի հետևանքով գրանցվող, ինչպես նաև ալկոհոլի հետևանքով մահվան դեպքերին. ««Կորոնավիրուսից այսօր մահեցել է ութ պացիենտ», «կորոնավիրուսից այսօր մահացել է հինգ պացիենտ», «ավտովթարից այսօր մահացել է երեք հոգի»: Մեր աչքը, մեր ականջը սովորում է այս լրահոսին, մենք դադարում ենք դիմադրել, դադարում ենք մտածել, հասկանալ պատճառները, փորձել փոխել իրավիճակը: Կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցում է հազարը, ավտովթարներից 2019-ին զոհվել է 341, իսկ այս տարվա առաջին կեսին 122 մարդ, և սա այն դեպքում, երբ կարանտինի հետևանքով երթևեկությունն անհամեմատ թեթև էր և քիչ ծանրաբեռնված: Խաղաղ պայմաններում մեկուկես տարում կորոնավիրուսից մահացել է ավելի քան հազար, իսկ ավտովթարներից 463 մարդ: Սա այն դեպքում, երբ երկրի իրական բնակչությունը մոտ երեք միլիոն է: Այս սարսափելի վիճակագրությանը եկավ լրացնելու մեկ այլ սարսափելի և Հայաստանի պատմության մեջ չտեսնված իրադարձություն. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով: Աշխարհագրությունը լայն է՝ 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: Փորփրեք արխիվները և կհամոզվեք, որ Հայաստանում ալկոհոլային նման սարսափելի թունավորում չի եղել անգամ իննսունականների սկզբներին, երբ գրեթե տասը հոգուց մեկը տանն օղու արտադրամաս էր հիմնել: Ակնհայտ է, որ Հայաստանում ինչ-որ կարևոր մեխանիզմ խափանվել է. և այդ մեխանիզմը պետական կառավարման համակարգն է։ Երկու տարի խափանված լինելուց հետո, այն վերածվել է պարզապես մահաբեր մեքենայի: Այս կառավարությունում յուրաքանչյուրն իր սխալների, իր չարած աշխատանքի հետևանքով, իր կամքից անկախ միացրել է մահերի հոսքագիծը։ Առողջապահության նախարարը տապալեց համավարակի դեմ պայքարը՝ մահերի թիվը կանգ չի առնում, ոստիկանությունը չի նկատում լկտի երրթևեկությունը, փողոցային «բեսպրեդելշիկներին», ոստիկանությունն ուրիշ գործերով է զբաղված, վերահսկողական բազմաթիվ մարմինները չեն ֆիքսում մեթանոլի անարգել վաճառքը երկրով մեկ: Զավեշտ է, բայց մահերի առաջին դեպքերից հետո պետությունը չի կարողանում կանգնեցնել թունավոր սպիրտի շրջանառությունը և օգտագործումը։ Կարելի է ասել, որ արմավիրցի Աշոտն է մեղավոր, կամ չինական վիրուսը, կամ հարբած վարորդ եսիմ-ով, բայց դա ճշմաչտությունը չէ: Պետական կառավարման վերին օղակն իր անգործությամբ միացրել է մահվան հոսքագծերը: Հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը այս իրավիճակը պետք է լավ ընկալեն և փորձեն կանգնեցնել մեքենան: Անաշխատունակության գինը մարդկային կյանքերն են: Մահերի չդադարող վիճակագրությունը լրահոս չէ, որ կարդանք անցնենք»։
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02