Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհուրդը կշարունակի աշխատել առանց ղեկավարի: Կազմակերպությունը հաստատել է գործունեության նախորդ գերակա ուղղությունները ՝ դադարեցնել բռնությունը և հանցագործներին պատասխանատվության ենթարկել, քաղբանտարկյալներին ազատ արձակել և ստեղծել նոր արդարադատություն, փոխանցում է news.ru-ն։ «Շատերն անհանգստացած են այն հարցով, թե ինչպես կգործի խորհուրդը առանց նախագահի։ Կարևոր է ֆիքսել, որ Համակարգող խորհուրդը շարունակում է աշխատել », - ասվում է խորհրդի տարածած հաղորդագրությունում։ Համակարգող խորհուրդը շեշտել է, որ իր կազմը մնալ է նույնը, թեև գրեթե բոլոր անդամները նախօրեին Բելառուսի անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել են: Ընդդիմադիրները կասկածվում են անօրինական գործունեության մեջ: Նրանց մի մասին հաջողվել է հեռանալ հանրապետությունից: Երեկ բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան նախնական կալանքի կենտրոնից տեղափոխվել է Մինսկի մարզի Ժոդինո քաղաքի թիվ 8 բանտ: Սեպտեմբերի 9-ից նա գտնվում էր Մինսկի 1-ին բանտում: Նա համարվում է կասկածյալ՝ իշխանության բռնազավթման փորձ կատարած քրեական գործով: Նրան սպառնում է երկու-հինգ տարվա ազատազրկում: Բելառուսում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են նախագահական ընտրությունների օրվանից ՝ օգոստոսի 9-ից: Փողոցային երթերի մասնակիցները կարծում են, որ կեղծվել են քվեարկության արդյունքները, որոնց համաձայն ընտրություններում հաղթել է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:
14:45
14:15
14:03
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
14:03 10.05.26
11:16 09.05.26
15:33 09.05.26
14:06 09.05.26
16:21 09.05.26
11:55 09.05.26
16:45 09.05.26
15:51 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44