Մելբուրնի իշխանությունները ավելի քան 70 մարդ են ձերբակալել կարանտինը խախտելու համար` ի նշան բողոքի կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրված սահմանափակումների դեմ, հայտնում է AFP-ն:
Անօրինական բողոքի ցույցին մասնակցել է շուրջ 250 մարդ: Ցուցարարներն անտեսել էին առողջապահական մարմինների պաշտոնական նախազգուշացումները եւ հրամանները եւ հավաքվել էին Վիկտորիա նահանգի կենտրոնական շուկայում` կոչ անելով դադարեցնել Ավստրալիայի` մեծությամբ երկրորդ քաղաքի մեկշաբաթյա կարանտինը: Ցուցարարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանությունը 74 մարդ է ձերբակալել եւ տուգանել է 176 մարդու` հայտարարելով, որ «ցուցարարներից շատերն ագրեսիվ էին եւ սպառնում էին հաշվեհարդար տեսնել սպաների նկատմամբ»:
Հայտարարության համաձայն ՝ «գլխավոր քարոզող» համարվող մի տղամարդու մեղադրանք է առաջադրվել հրահրման, իսկ մեկ այլ անձի` ոստիկանության վրա հարձակման համար:
Անցած հանգստյան օրերին Ազատության օրվան նվիրված միջոցառումներ անցկացվեցին ամբողջ Ավստրալիայում` որպես բողոքի նշան:
Վերջին հանրահավաքները նախորդում են սահմանափակումների աստիճանական մեղմացմանը Մելբուրնում. ամենօրյա զբոսանքները մաքուր օդին ավելացվել են մինչեւ երկու ժամ, իսկ միայնակ մարդկանց փոքր «սոցիալական փուչիկները» թույլատրվում են երկուշաբթի օրվանից:
Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը կիրակի օրը հայտարարել է, որ նահանգը չի կարող իրեն թույլ տալ շատ արագ վերաբացվել: «Ոչ ոք չի վայելում մեր առջեւ ծառացած իրականությունը, բայց մեզանից ոչ ոք հնարավորություն չունի անտեսելու մեր առջեւ ծառացած իրականությունը,- ասել է նա:- Հիմա մենք չենք կարող բացվել: Դա կլինի ոչ անվտանգ եւ անխոհեմ»:
Գիշերային պարետային ժամը, հավաքների սահմանափակումները եւ հինգ կիլոմետր ճանապարհորդության սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչեւ հոկտեմբերի 26-ը:
Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 26.600 դեպք եւ մահվան 810 դեպք, դեպքերի գերակշիռ մեծամասնությունը գրանցվել է Մելբուրնում եւ դրա մերձակայքում:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
16:25 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44