Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետ Հայաստան է վերադարձել ավելի քան 1100 հայ, որոնց10-15 տոկոսը երեխաներ են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը` հավելեով, որ հուլիսի 14-ից մինչեւ օգոստոսի 4-ը եւս 4 չվերթեր են տեղի ունեցել եւ այդ չվերթերով էլ մինչ պայթյունը ժամանել էին 280 հայեր:
«Հայաստանից մեկնած պատվիրակությունը Բեյրութում իրավիճակի նկարագրություն է իրականացրել եւ դրանից անմիջապես հետո Կառավարության հանձնարարականով մշակվել է լիբանանահայերի ինտեգրման ծրագիր, որի նպատակն է աջակցել մեր հայրենակիցներին իրենց խնդիրները լուծելու համար: Այս ծրագրի մեջ ներառված են առողջապահականա խնդիրների լուծում, սոցիալ-տնտեսական կարիքների լուծում` ինչպես օրինակ բնակվարձերի, ներառված է տեղական հարկերից, տուրքերից ազատելու հնարավորությունները, եթե սկսում են բիզնես գործունեություն, ներառված է կրթական կոմպոնենտ, այսինքն` տարբեր ֆոնդերից հայթայթել միջոցներ լիբանանահայ ուսանողների հետ կապված եւ մի շարք այլ հնարավորությունները»,-ասաց նա:
Հովհաննես Ալեքսանյանի խոսքով` աշխատանքի տեղավորման հարցում աջակցում են ոչ միայն պետական մարմինները, այլ նաեւ մասնավոր ընկերությունները:
«Համավարակով պայմանավորված Հայաստանի աշխատաշուկան նույնպես տուժել է եւ դեռ չի վերականգնվել, բայց հնարավորինս փորձում ենք աշխատանքի տեղավորել»,- հավելեց նա:
Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետի խոսքով` վերադարձողների մեծ մասն արդեն տեղավորվել է, կամ բնակարաններ ունեն, կամ վարձակալել են:
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ինտեգրման ծրագիր է Մշակել, որը դեռ պետք է հաստատվի Կառավարության կողմից: Մինչ այդ մեր կողմից տարբեր բարեգհործական հիմնադրամների միջոցով ապահովվել է նրանց վարձակալության խնդիրը: Հիմնական մասը լիբանանահայերի Երեւանում է կենտրոնացած, նաեւ Երեւանին մոտ մարզերում, նաեւ գյուղաբնակ վայրերում: Մեկ տասնյակ ընտանիք էլ բնակություն է հաստատել Արցախում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պահեստում հզոր պայթյուն էր որոտացել: Պայթյունի ալիքն ավերել եւ վնասել է տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Առնվազն 154 մարդ մահացել է, վիրավորվել է մոտ 5 հազար մարդ: Շատ մեծ վնասներ էին կրել նաեւ Բեյրութի հայկական թաղամասերը:
Լիբանանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` ողբերգության պատճառը 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր եռակցման աշխատանքների ընթացքում, որը վեց տարի առաջ առգրավվել էր մաքսային ծառայությունների կողմից:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02