«Մեր կարծիքով ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն որդեգրել են մոտեցում՝ որևէ ձևով չմասնակցելու դատական համակարգի նորացման գործընթացին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ անդամների ընտրության հարցին։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր երկու կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել ՍԴ անդամների ընտրությանը, քանի որ այդ գործընթացը, ըստ խմբակցությունների, հակաիրավական է և խարխլված հիմք ունի։
Լիլիթ Մակունցի խոսքով, այդ խմբակցություններն ունեն մոտեցում, որ կա՛մ պետք է իրենց սիրելիները լինեն ՍԴ-ում, կա՛մ՝ ոչ ոք չլինի։
«Եվ մենք գոյություն ունեցող դատական համակարգից պետք է հասկանանք` արդյո՞ք մենք մերժում ենք բոլոր գործող դատավորներին, թե՞՝ ոչ։ Իսկ մեզ համար մտահոգիչ է, որ խորհրդարանական ուժերից երկուսը չեն մասնակցելու ՍԴ անդամի ընտրությանը, և այդ հանգամանքը մտահոգիչ է այն համատեքստում, որ ընդդիմությունը չի ցանկանում մասնակցություն ունենալ ՍԴ նորացման գործընթացում»,- նշեց իմքայլական պատգամավորը։ Դիտարկմանը, որ Հայաստանում կարանտինային ռեժիմ է սահմանվել, և արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու որոշումը տարակուսանքի առիթ է տվել, և հանրությունը չի հասկանում ՝ ո՞րն է տարբերությունը, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ տարակուսելու որևէ հիմք չկա։ «Համավարակի դեմ պայքարը դեռ շարունակվում է, և այո՛, արտակարգ դրությունը ենթադրում է ավելի խիստ սահմանափակումներ, քան կարանտինը, և դրանից ելնելով, նաև մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկները լսելով, մենք փոխել ենք ռեժիմները։ Իհարկե, սա չի նշանակում, որ կանոնները խստորեն չպետք է պահպանվեն։ Բայց որոշակի մեղմացումներ կան, օրինակ, կսկսեն աշխատել մշակութային հաստատությունները։ Եվ քիչ-քիչ կաշխատենք խստացումները հանել, որպեսզի դեպքերի նվազման միտումը պահենք»։ Հարցին, թե՞ արդյոք ճիշտ են մամուլի հրապարակումները, թե իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մանդատը վայր կդնի և նոր պաշտոն կստանձնի գործադիրում, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ նման քննարկում եղել է, բայց դեռ պետք չէ իրադարձություններից առաջ անցնել. «Չի բացառվում, որ նա մանդատը վայր կդնի»։ Դիտարկմանը, որ ԼՀԿ-ն նախատեսում է անվստահություն հայտնել ԿԳՄՍ նապարարին, արդյո՞ք վերջինիս աշխատաքները գոհացնում են «Իմ քայլին», իշխանական պատգամավորն արձագանքեց՝ որևէ մեկը չունի մոտեցում, թե կատարյալ կերպով է աշխատում։ «Մենք չենք կարծում, որ մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու, քննադատություններին ականջալուր լինլու անհրաժեշտություն չունենք։ Ես կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ հարիր չէ»,- եզրափակեց խոսքը Լիլիթ Մակունցը։
Աղբյուր` Panorama.am
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02