ԱՄՆ արևմտյան ափին բռնկված ուժգին անտառային հրդեհներն արդեն 36 մարդու կյանք են խլել. գործող նախագահ Դոնալդ Թրամփը և նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողբերգության պատճառների մասին տարբեր կարծիքներ ունեն, գրում է eadaily.com կայքը:
Թրամփի կարծիքով՝ հրդեհները տեղական իշխանությունների բարձիթողի աշխատելաոճի հետևանք են, իսկ Ջո Բայդենն ընդգծում է, որ կլիմայական փոփոխությունները և դրա հետևանքով առաջ եկած աղետներն այլևս անտեսել չի կարելի:
«Չեք հավաքում թափված տերևները, այդպես տարիներ շարունակ շերտը շերտի վրա... Այստեղ մի կայծն էլ հերիք է, որ ամեն բան կրակի մատնվի: Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հետևողական աշխատանք տանեն այս ուղղությամբ: Պետք է անտառների ժամանակակից պաշտպանություն և հրդեհները կանխող միջոցառումներ կազմակերպվեն»,- ընդգծել է Թրամփը:
Կրակի հետևանքով ամենից շատ տուժած Վաշինգտոն, Օրեգոն և Կալիֆոռնիա նահանգները դեմոկրատներ են ղեկավարում, ուստի՝ նրանց հասցեին հնչեցված քննադատությունը Թրամփի նախընտրական քարոզարշավի մաս է կազմել:
Բայդենը, իր հերթին, հայտարարել է, որ Սպիտակ տունն անտեսում է կլիմայական փոփոխությունների խնդիրը, ինչը սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել:
«Ցանկանում եք, որ երկիրը կառավարի մի հրկիզի՞չ, որը չի հավատում կլիմայական փոփոխություններին: Իհարկե, նրա նմանների հետ բոլորս կարող ենք այրվել: Եվ ոչ միայն այրվել, կարող ենք խորտակվել, քանի որ գիտնականների հորդորները նրա համար պարզապես դատարկ ձայն են»,- նշել է քաղաքական գործիչը:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի արևմտյան հատվածում հրդեհներն ընդգրկել են մոտ 2 միլիոն հեկտար հողատարածք: Գիտնականները զգուշացնում են, որ շաբաթվա վերջին ծուխը կարող է հասնել Եվրոպա:





14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02