Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում հրաժարվել է իր թունավորման գործի հետաքննության շրջանակում համագործակցել ռուսական կողմի հետ, պնդում է The New York Times թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի անվտանգության մարմինների բարձրաստիճան ներկայացուցչին:
«Նավալնին նախկինի պես գտնվում է հիվանդանոցում՝ գերմանական ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո։ Գերմանական դատախազության աշխատակցի հետ զրույցի ընթացքում նա հրաժարվել է բավարարել Գերմանիայի հետ գործի համատեղ հետաքննության վերաբերյալ Ռուսաստանի խնդրանքը, այս մասին ասել է Գերմանիայի անվտանգության մարմինների աշխատակիցը»,- գրում է ամերիկյան պարբերականը։
Սեպտեմբերի սկզբին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ Գերմանիան կարող է Նավալնու վերաբերյալ տվյալները փոխանցել Ռուսաստանին, սակայն ինչ վերաբերում է հետազոտության արդյունքներին, ապա դրանք անձնական տվյալներ են, որոնց փոխանցման թույլտվությունը միայն Նավալնին կարող է տալ։
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապօգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:
14:45
14:15
14:03
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
14:03 10.05.26
11:16 09.05.26
15:33 09.05.26
14:06 09.05.26
16:21 09.05.26
11:55 09.05.26
16:45 09.05.26
15:51 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44