«Ի սկզբանե այս գործը շինծու էր, իրավական որևէ հիմնավորում չկա, ենթակա է անհապաղ կարճման»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը: Նա և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այլ աջակիցներ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց ակցիա են իրականացնում, իսկ դատարանում դռնփակ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը: Ըստ նրա, այս գործի ջուր լինելը փաստում է նաև այն հանգամանքը, որ շինծու և հուզական ֆոն ստեղծելու համար այստեղ բերված հարազատները, որոնք տուժող էին ճանաչվել, նույնիսկ իրենք հասկացան՝ այս գործը չունի իրավական որևէ հեռանկար և դադարել են մասնակցել: «Այս խեղկատակությանը պետք է վերջ տրվի»,- ընդգծեց Ն.Մանթաշյանը: Նա նշեց, որ իրենց պահանջը իրավապահ համակարգից այն է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից մոտ 1200 մարդ է մահացել, սակայն չկա հարուցված որևէ քրգործ, այս մահվան հանգամանքները պետք է պարզվեն։ «Ի վերջո ես ունեմ այդ համոզմունքը, որ այս մահերի թիվ մեկ պատասխանատուն հենց վարչապետ Փաշինյանն է՝ իր անկարողությամբ, անբանությամբ, գիտելիքների, հմտությունների պակասով, և դրա համար պետությունը հասցվեց այս վիճակին: Մենք պահանջում ենք դատարանից թեպետ շինծու, տաս զոհերի մահվան հանգամանքները չպարզող գործը վարույթ ընդունելուն զուգահեռ նաև վարույթ ընդունվի վարչապետի պատճառով այս մահվան հանգամքները պարզելու երևույթը»,- ասաց նա: Ն. Մանթաշյանը նշեց, որ վերջին օրերին Հայաստանում ալկոհոլային թունավորումից մոտ երկու տասնյակ մարդ է մահացել, սակայն վարչապետն արձակուրդում էր՝ «վայելում էր նժույգի արագությունը, հումորներ էր անում»: «Այսինքն, օրվա իշխանությունների համար մարդկային կյանքերը որևէ արժեք չեն ներկայացնում»,- ասաց նա: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սամվել Յահյանն ասաց, որ երկու տարի է կա մի պարզ իրողություն՝ սա ոչ թե դատավարություն է, այլ պատվիրված բեմականացում, որովհետև ամեն մեկն ունի կոնկրետ իրեն հատկացված դերը: «Այս մարդկանց գումարներ վճարեցին, որպեսզի իրենք ցուցմունքներ տան, բայց ինչի համար, այս մարդիկ էլ չգիտեին: Երկու տարի եկան դատարան, տարբեր շոուների մասնակցեցին, տարբեր ձևով ինքնադրսևորվեցին, այնուհետև դատախազները բարձր պաշտոններ… : Ով որ էս գործում ինչ-որ կերպ իր լուման ուներ, այս մարդիկ սկսեցին առատորեն, շռայլ պարգևատրվել»,- ասաց նա։ Նրա խոսքով, իրավունքի հետ որևէ կապ չունեցող գործ է: «Բոլորին պարզ է, որ Փաշինյանի կողմից պատվիրված բեմականացում է: 2008-ին Նիկոլ Փաշինյանն այդ զոհերին օգտագործեց իր քաղաքականության մեջ մնալու, հեղաշրջման փորձ կատարելու համար, հիմա՝ այս երկու տարիներին, այդ զոհերի հարազատներին է օգտագործել ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»,- ասաց Սամվել Յահյանը:
Աղբյուր` Panorama.am
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02