Գերմանիայի կառավարությունը, փորձելով փրկել վիճահարույց «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը, ԱՄՆ-ին մեկ միլիարդ փրկագին է առաջարկել: Բեռլինը պատրաստակամություն է հայտնել մեկ միլիարդ եվրո ներդնել Գերմանիայում ամերիկյան հեղուկ գազ ստանալու համար տերմինալների կառուցման մեջ, հայտնել է Die Zeit առցանց պարբերականը: Հրապարակման համաձայն` օգոստոսի սկզբին Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցն իր ամերիկացի գործընկեր Սթիվեն Մնուչինին նախ բանավոր, ապա նաեւ գրավոր փոխանցել էր Բեռլինի առաջարկը ֆինանսավորել Բրունսբյուտելում եւ Վիլհելմսհաֆենում երկու հատուկ նավահանգստի կառուցումը` ԱՄՆ-ից հեղուկ գազ ներմուծելու համար: Օգոստոսի 7-ին Վաշինգտոն ուղարկված գրավոր առաջարկում Գերմանիայի կառավարությունը խոստանում է «մասշտաբային կերպով ավելացնել կառավարության աջակցությունն» այդ տերմինալների կառուցման համար` մինչեւ մեկ միլիարդ եվրո լրացուցիչ գումար հատկացնելով: Դրա դիմաց դաշնային կառավարությունը լայն զիջումներ է խնդրել ԱՄՆ վարչակազմից, փոխանցում է DW-ն: «Ի պատասխան` ԱՄՆ-ն թույլ կտա առանց խոչընդոտների ավարտել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ու շահագործումը»,- մեջբերում է Zeit Online-ը Գերմանիայի կառավարության հաղորդագրությունը: Ընդ որում, փաստաթղթում շեշտվում է, որ «պատժամիջոցների համար գոյություն ունեցող իրավական հնարավորությունները չեն սպառվի»: Հուլիսին ԱՄՆ վարչակազմը սպառնացել էր տույժեր կիրառել Ռուսաստանից Գերմանիա նոր գազատարի կառուցման մեջ ներգրավված ձեռնարկությունների դեմ: Պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն ուղղված էր նաեւ գերմանական Զասնից քաղաքի նավահանգստին եւ Զասնիցի քաղաքագլխին: Որպես ԱՄՆ-ի կողմից ճնշման պատճառներից մեկը Zeit Online-ը նշում է նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը, որպեսզի Գերմանիան ռուսական գազի փոխարեն ամերիկյան գազ գնի: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք 2»-ը Գերմանիային չափազանց մեծ կախվածության մեջ կդնի ռուսական գազից: Նույն պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս դեմ էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02