Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու, քանի որ հակված եմ ժամանակս ու ռեսուրսներս ավելի արդյունավետ օգտագործել: Մեր երկրի առջև այսօր ծառացած են խնդիրներ, որոնք օր առաջ անհրաժեշտ է լուծել: Այս մասին գրառում է կատարել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նա մասնավորապես նշել է․
«1.Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում վարկային համաներում պետք է իրականացվի: Համատարած պարապուրդի պայմաններում ազգաբնակչությունը կանգնած է հանապազօրյա հացի խնդիրը լուծելու առաջ և անմարդկային է նրանցից վարկերի տոկոսներ գանձելու պարտադրանքը: 2. Անհրաժեշտ է օր առաջ կարգավորել բարձր միավորներով ԲՈՒՀ-երից դուրս մնացած դիմորդների հարցը: Անթույլատրելի է բարձր առաջադիմություն ունեցող երիտասարդներին զրկել կրթություն ստանալու հնարավորությունից: 3.Անթույլատրելի է տնտեսական ճգնաժամի, արտակարգ դրության պայմաններում ուսման վարձավճարների թանկացումը: Հարկ եղած դեպքում պետությունը պետք է իր վրա վերցնի սուբսիդավորման ֆինանսական բեռը: 4.Անթույլատրելի է արտակարգ դրության պայմաններում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար հարկային բեռի ավելացումը: 5.Պատկան մարմինները օր առաջ պետք է լուծեն ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցների խնդիրը: 6. Ամբողջ աշխարհը նախապատրաստվում է համավարակի տարածման երկրորդ ալիքին: Իշխանությունները պարտավոր են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի չկրկնվի մարտ ամսվա իրավիճակը, երբ իշխանությունների ուշացած որոշումների պատճառով մենք ունեցանք 1000-ից ավել մահ: 7.Պետությունը պարտավոր է ապահովել կորոնավիրուսով վարակված և տնային պայմաններում բուժում ստացող մեր հայրենակիցների ապաքինման գործընթացի և անհրաժեշտ հետազոտությունների պատշաճ կազմակերպումը: Սրանք այն առաջնահերթություններն են, որոնք օր առաջ պետք է իրականացնեն իշխանությունները: Այս քայլերի անհրաժեշտության մասին ես բարձրաձայնում եմ մեկ պարզ պատճառով՝ երկիրը ղեկավարող քաղաքական ուժերն ու անձինք միշտ փոխվում են, և կարևորը ժամանակին ժողովրդի խնդիրները լուծելն է ու պետության դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելը: Իմ սիրտն իսկապես ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են… »:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02