«Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 25-26-ը, Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում», - փառատոնի իրականացման մասին տեղեկացնում է փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ու ընդգծում, որ վերջապես ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իրականանում է վեց տարվա իր փայփայած կարևոր երազանքներից մեկը՝ Գութանը սահմանապահ Տավուշում: Փառատոնին այս տարի կմասնակցեն Հայաստանի լավագույն ազգագրական խմբերից 13-ը՝ Ակունք, Սասնա Ծռեր, Վան, Արդվին, Մասունք, Նուբար, Վերադարձ, Գորանի, Վարք Հայոց, Սեբաստացիներ, Մարաթուկ, Արեգ և Մարաթուկցիներ, ովքեր ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ - մեկ համայնք ձևաչափով, այնուհետև բոլոր խմբերը միասին ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը: «
Շուրջ 250 արտիստներ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես այս վերջին շրջանում, հուլիսյան իրադարձություններից հետո»,- ասում է Արսեն Գրիգորյանն ու ընդգծում, որ համավարակի պատճառով մեր արտիստները, զրկված լինելով կենդանի համերգների և հաղորդակցության հնարավորությունից, ունեցան ստեղծագործական երկարատև դադար, և Գութանի շնորհիվ իրենց մեջ կուտակած ողջ սերն ու էներգիան կփոխանցեն սահմանապահ մեր տավուշցիներին: «Գութանի միջոցով ուզում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել տավուշցիներին և մեր 3-րդ Բանակային Կորպուսի Քաջարի Զինվորներին, Զինվորականներին՝ մեր Հայրենիքի դարպասները ամուր և մեր երկինքը խաղաղ պահելու համար»։ «Գութանի նպատակն է ազգային երգն ու պարը տարածել, ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին, նրանց փոխանցել մեր մշակութային հարուստ ժառանգությունը»,- ասում է Արսեն Գրիգորյանն ու հավելում, որ փառատոնը բացառիկ է նաև իր հասանելիությամբ, բացօթյա է և անվճար, նախատեսված սոցիալական բոլոր խմբերի համար: Փառատոնն իրականացվելու է նույն տեխնիկական ձևաչափով ու որակով, ինչպես անցած 6 տարիներին: Երևանից Բերդ կտեղափոխվի հզոր և ժամանակակից մեծ բեմ, գերհագեցած լուսային և ձայնային սարքավորումներ։ Ապահովվելու է ամբողջությամբ կենդանի հնչողություն և կատարումներ: Փառատոնի ընթացքում կպահպանվեն համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44