Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում է ինսուլինային անալոգներ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդների ծնողների անհանգստությունը փարատելու նպատակով տեղեկացնում ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն` հուլիսի 1-ի դրությամբ հումալոգ դեղի մնացորդը կազմել է 650 սրվակ:Հուլիսի 2-ին կազմակերպության կողմից ներկայացված պահաջագիր-գրության համաձայն` շաքարային դիաբետ ունեցող երեխաներինեռամսյակային կտրվածքով անհրաժեշտ է եղել տրամադրել 3000 սրվակ հումալոգ դեղ: Հուլիսի 9-ին առողջապահության նախարարի հրամանով տրամադրվել է 2500 սրվակ և օգոստոսի 21-ին` ևս 1000 սրվակ: Հաշվի առնելով մնացորդները և տրամադրված դեղի քանակը` տվյալ կազմակերպությունում առկա քանակը կազմում է 4150 հատ: Այսինքն` բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ:
Պայմանագրի շրջանակներում հերթական մատակարարումն իրականացվել է սեպտեմբերի 18-ին, որը ևս կտրամադրվի բժշկական հաստատություններին: Միաժամանակ, մատակարարն առողջապահության նախարարության հետ պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ին Հայաստան է ներմուծել ինսուլինային անալոգների տրամադրվող քանակները, որոնք ներկայումս գտնվում են մաքսազերծման փուլում:
Ինչ վերաբերվում էգրիչ-ներարկիչներ և ասեղներ տրամադրելուն, ապադրանք ծրագրի շրջանակներում հատկացվել են` որպես մարդասիրական օգնություն: Նշենք, որայս ապրանքներիտրամադրումը 2015-2020թթ. պետական պայմանագրի պարտադիր պայման չէ:Պարտադիր պայման էմիայն ինսուլինային անալոգների մատակարարումն ու ձեռքբերումը:
Ի դեպ, 2021-2023թթ. համար կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող ինսուլինային անալոգների հետ մեկտեղ, որպես պարտադիր պայման(մարդասիրական օգնության շրջանակներում),ներառված է նաև գրիչ-ներարկիչների և ասեղներին տրամադրումը:
ԱՆ-ից հավելում են, որ 2020 թվականի կարիքների համար ձեռքբերված թեստ-երիզները համապատասխանում են մրցույթով սահմանված տեխնիկական բնութագրի չափանիշներին:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02